HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անելիք» բանկի իրավաբանի սպանության կասկածանքով ձերբակալվել է Երևանի 54-ամյա բնակիչը

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննությամբ պարզվել են  հայաստանյան բանկերից մեկի իրավաբանական վարչության պետ, 32-ամյա Հ.Աթանյանի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:

Հ.Աթանյանի սպանությունը տեղի է ունեցել Երևանում՝ նոյեմբերի 24-ի երեկոյան. նախնական տվյալներով՝  Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի մոտ նրա թիկունքի ուղղությամբ կրակոց է արձակվել որսորդական հրացանից, որի հետևանքով ստացած վնասվածքներից Հ.Աթանյանը տեղում մահացել է, իսկ առերևույթ հանցագործություն կատարած անձը հրացանը դրել է տաքսի ավտոմեքենայի բեռնախցիկում, նստել ղեկին և հեռացել։

Դիակի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության ընթացքում հանվել է 6 մանրագնդակ:

Դեպքի առթիվ  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում օպերատիվ ձեռնարկված բազմաքանակ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է նշված տաքսի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 54 տարեկան Մ.Պողոսյանն է և դեպքի պահին  եղել է իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով:

Նա հանդիսացել է այն բանկի(Հ. Աթանյանը աշխատում էր «Անելիք» բանկում) հաճախորդը, որտեղ աշխատել է Հ.Աթանյանը։

Նախնական տվյալներով՝ 54-ամյա տղամարդը  բանկի հետ ունեցել է գույքային վեճ, ինչի կապացությամբ նախկինում մի քանի անգամ հանդիպել է բանկի իրավաբանական վարչության պետին: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեպքի օրը՝ բանկում, որից ժամեր անց տեղի է ունեցել սպանությունը։

Հ.Աթանյանի սպանության կասկածանքով Մ.Պողոսյանը նոյեմբերի 25-ին ձերբակալվել է և հարցաքննվել։ Հանցագործության կատարման գործիք հանդիսացած որսորդական հրացանն առգրավվել է։ Ստացվել և օրենքով սահմանված կարգով զննության են ենթարկվել դեպքի վայրում գործող տեսախցիկների տեսագրությունները։

Նախաքննությունը շարունակվում է: Կոմիտեն տեղեկացնում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter