HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղը կհոսանքազրկվեն Երևանի և մարզերի հետևյալ տարածքները

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքի` 10:30-17:00 Հանրապետության փողոցում գտնվող Ամերիկյան հիմնադրամը, 11:00-13:00 Խաղաղ Դոնի փ. 1, 1/1, 1/2 շենքերը, 11:00-14:00 Սպենդիարյան փ. 4, 6 շենքերը և հարակից հանրային բաժանորդները,

Արմավիրի մարզի` 11:00-14:00 Էջմիածին քաղաքի Կնունյանց, Պատկանյան, Խորենացու, Աբովյան, Սվերդլովի, Թումանյան, Չարենցի, Լերմոնտովի, Սուդուկյան, Չերնիշևսկու, Հոկտեմբերի, Շիրվանզադե, Տերյան, Դեմիրճյան, Հակոբյան, Ղարիբջանյան, Մայակովսկի, Նելսոն Ստեփանյան փողոցները, Անդրանիկի 1, Չարենցի և Տնկարան թաղամասերը, Արտիմետ և Խորոնք գյուղերը,

Արարատի մարզի` 10:00-15:00 Ավշար գյուղը, Այգավան գյուղը մասնակի, 10:30-16:00 Հովտաշեն գյուղը մասնակի, Արտաշատ քաղաքի Խանջյան, Երևանյան փողոցները մասնակի,

Կոտայքի մարզի` 10:30-12:30 Ալափարս, Բջնի գյուղերը, «ՎիվաՍել ՄՏՍ», «ԱրմենՏել», «Օրանժ-Արմենիա» բջջային օպերատորների կայանները և հարակից տարածքները, 11:00-12:00 Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասը, 12:30-13:30 Մեղրաձոր, Աղավնաձոր և Մարմարիկ գյուղերը,

Գեղարքունիքի մարզի` 10:30-11:30 Սևան քաղաքի 1-6 միկրոթաղամասերը, Նաիրյան փ. 180, 187 շենքերը և Ձկնորսների փողոցի սեփական առանձնատները, 10:30-15:30 Սևան քաղաքի Գրիբոյեդով փ. 4, 6-8, 10, 12, Սևանեցի փ. 25, 27 շենքերը և հարակից հանրային բաժանորդերը, 11:00-13:00 Ակունք գյուղը, 11:00-15:00 Գեղարքունիք, Լանջաղբյուր գյուղերը և Սարուխան գյուղը մասնակի,

Տավուշի մարզի` 11:00-13:00 Դիլիջան քաղաքի հեռուստակայանը, Անդրանիկի թաղամասը, Շամախյան փողոցը մասնակի, 12:00-14:00 Հաղարծին գյուղը մասնակի,

Շիրակի մարզի` 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջանի Աշոցք համայնքի Սարի թաղամասը:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ ՀԷՑ-ը հորդորում է զանգահարել Երևան քաղաքի բնակիչները` 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter