HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«TT Warsaw 2015». Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը կներկայացվի Լեհաստանում

Հայաստանի զարգացման հիմնադրամը հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ նոյեմբերի 26-28-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կներկայացնի Հայաստանը «TT Warsaw 2015» ամենամյա միջազգային ցուցահանդեսում: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամը:

Միջոցառումը տեղի է ունենում առավել քան 20 տարի: Այն, ըստ հիմնադրամի հաղորդագրության` Լեհաստանում ամենակարևոր հարթակներից մեկն է զբոսաշրջային արդյունքների ներկայացման և խթանման համար:

«Հայաստանն այս ցուցահանդեսին ներկայանում է առաջին անգամ: Այն շատ կարևոր է հայ-լեհական զբոսաշրջային կապերն ամրապնդելու և երկկողմանի զբոսաշրջային հոսքերը խթանելու համար, հատկապես որ, լեհական «Լոտ» ավիաընկերությունը 2016 թ. հունվարի 1-ից մեկնարկում է Վարշավա-Երևան ուղիղ չվերթերը: Առավել ևս, Հայաստանն առաջարկում է լավագույնը՝ լեհ զբոսաշրջիկների նախապատվություններին համապատասխան: Ցուցահանդեսը զբոսաշրջային գործակալների և տուրիստական բիզնեսի ներկայացուցիչների համարգործնական կապեր ստեղծելու գերազանց հնարավորություն է ընձեռում»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter