HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ֆերոն» ընկերությունը զենքի արտադրության լիցենզիա է ստացել

Կառավարության այսօրվա որոշմամբ` «Ֆերոն» սահմանափակ պատասխա­նատվությամբ ընկերու­թյանը երեք տարի ժամկետով ստացել է զենքի արտադրության լիցենզիա:

ՍՊԸ-ն ՀՀ պաշտպա­նու­թյան նախարարության պատվերով իրականացնում է  մարտական զենքի պահեստա­մասերի և համալրող մասերի մշակման, նորոգման ու արտադրության պայմանագրային աշխա­տանք­ներ:

Հաշվի առնելով վերը նշվածը կառավարությունը նպատա­կա­հարմար է համարել ընկերությանը տալ զենքի արտադրության լիցենզիա:

Ընկերությանը զենքի արտադրության լիցենզիա տալու մասին որոշմամբ, ըստ կառավարության, հնարավորություն կստեղծվի արդյունավետ իրականացնել ռազմական արդյունաբե­րու­թյան համակար­գա­յին բա­րե­փոխումները և զարգացումը:

Մեկնաբանություններ (1)

Հայկ
Աշխատել եմ սարքաշինական գործարանում տիրապետում եմ մի քանի հաստոցային աշխատանքի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter