HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում նոյեմբերի 27-28-ին, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան' 2-7 մ/վրկ, 27-29-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 29-ի գիշերը և 30-ի ցերեկը կբարձրանա 2-3, 29-ի և դեկտեմբերի 1-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 27-28-ին, 30-ի ցերեկը և դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է անձրև, նոյեմբերի 27-29-ին հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վրկ:

Երևանի նոյեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան' 17.90C (1968 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան' -12.60C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան' 3.50C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter