HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

200 մլն դրամից ավելի՝ Սահմանադրության հանրաքվեի օրվա, տեղի և ժամանակի մասին ծանուցագրերի համար

Դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի համար քվեարկության օրվա, տեղի և ժամանակի մասին ընտրողներին հանձնվող ծանուցագրերի պատրաստման և առաքման ծառայությունների համար ՀՀ ոստիկանության և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև կնքվել է պայմանագիր:

Յուրաքանչյուր ծանուցագրի պատրաստման, դրանց վրա տվյալների տպագրման և ըստ հասցեի առաքման, այդ թվում առաքված, բայց ոչ «Հայփոստ»-ի մեղքով չհանձնված յուրաքանչյուր ծանուցագրի համար ոստիկանությունը ընկերությանը վճարելու է 98,75 դրամ: Ծանուցագրերի թիվը լինելու է հոկտեմբերի 30-ի դրությամբ հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թվին համապատասխան՝ 2 մլն 31 հազար 500 հատ: Պայմանագրի ընդհանուր գինը կազմում է մոտ 200 մլն 611 հազար դրամ:

Առաքման գործընթացը սկսվել է հոկտեմբերի 30-ից, ավարտվելու է դեկտեմբերի 3-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter