HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գոռ Մինասյանն աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ նվաճեց

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գերծանր քաշային Գոռ Մինասյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց և ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 4-րդ տեղը: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից: 

Գոռ Մինասյանն առաջին մոտեցման ժամանակ գլխավերևում պահեց 195 կգ, այնուհետ պոկեց 201 կգ, իսկ երրորդ մոտեցման ժամանակ բարձրացրեց 203 կգ և նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունը Մինասյանը սկսեց 234 կգ և այն հեշտությամբ բարձրացրեց: Սակայն երկրորդ և երրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ բարձրացնել 240 կգ: Երկարմարտի՝  437 կգ արդյունքով նա զբաղեցրեց 4-րդ տեղը: 

Հայաստանի հավաքականի մյուս անդամ, գերծանր Ռուբեն Ալեքսանյանը զբաղեցրեց 8-րդ տեղը: 

Նա առաջին մոտեցան ժամանակ բարձրացրեց 185 կգ, այնուհետ՝ 192 կգ և երրորդ մոտեցման ընթացքում չկարողացավ բարձրացնել 196 կգ: Հրումում Ալեքսանյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 241 կգ: Երկրորդ մոտեցման ժամանակ Ռուբեն Ալեքսանյանը չբարձրացրեց 246 կգ ծանրաձողը և միևնույն ժամանակ վնասվածք ստացավ: Հայ ծանրորդը չկարողացավ շարունակել պայքարը: Երկարմարտի՝ 433 կգ արդյունքով նա զբաղեցրեց 8-րդ տեղը: Ալեքսանյանը վնասել է ազդրի քառագլուխ մկանը: Վնասվածքի լրջությունը հայտնի կդառնա արդեն Հայաստանում՝ բուժզննումից հետո:

Այս մրցաձևում աշխարհի չեմպիոն դարձավ ռուս Ալեքսեյ Լովչևը, ով  աշխարհի ռեկորդ սահմանեց՝ հրելով 264 կգ ծանրաձողը (475 կգ): 

Իր հերթին Հայաստանի կանանց հավաքականի անդամ, +75 կգ քաշային կարգում հանդես եկող Հռիփսիմե Խուրշուդյանն աշխարհի առաջնությունում գրավեց 14-րդ տեղը:

Խուրշուդյանը փոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 111 կգ, սակայն հետո չկարողացավ բարձրացնել 115 կգ:  Երրորդ մոտեցման ժամանակ հայ ծանրորդը կարողացավ գլխավերևում պահել 115 կգ: Հրման ժամանակ Խուրշուդյաը նախ հրեց 140, այնուհետ չկարողացավ բարձրացնել 145 կգ, բայց երրորդ մոտեցման ժամանակ նրան հաջողվեց բարձրացնել 145 կգ-ը: Երկամարտի` 260 կգ արդյունքում Խուրշուդյանը զբաղեցրեց  14-րդ հորիզոնականը: 

ԱՄՆ Հյուսթոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունն ավարտված է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter