HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնության վնասի դիմաց բյուջե է մուտքագրվել 4,2 մլն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության  կողմից հայտնաբերված  խախտումների արդյունքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 4,2 մլն դր գումար

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 23–27.11.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել 760.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել է 1,3 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

 Մասնավորապես`  

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 գործի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 47,5հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 4 գործի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 1,26մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                                   

Հողերի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի   հայտնաբերած հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից  4 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 4 որոշում, իսկ Տավուշի  տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Ապօրինի որս

Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 34,7կգ /88հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի  լսողական խանգարումներ  ունեցող երեխաների և Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, «Զատիկ» Երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ:

Գեղարքունիքի տարածքային բաժնի   կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի  ապօրինի որսի համար կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 5,5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ: 

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 4,2 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter