HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայրաքաղաքում մեկնարկել են ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները

Մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերում, կրթական, առողջապահական և համայնքային ենթակայության մյուս հաստատություններում ավարտվել են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Ջերմամեկուսացվել են բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերը, ապակեպատվել են շքամուտքերի հարկաբաժինները: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Հանձնարարվել է շարունակել այս ուղղությամբ հսկողությունը՝ ուշադրության կենտրոնում պահելով  մասնավորապես քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների անխափան ջեռուցման ապահովումը:

Աշխատանքային խորհրդակցության շրջանակում արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետն էլ զեկուցել է, որ մայրաքաղաքում արդեն իսկ մեկնարկել են ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները, որոնք կավարտվեն սահմանված ժամկետում: Այս լուրը հայտնում է քաղաքապետարանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter