HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օպերատիվ խորհրդակցություն ոստիկանությունում

Նոյեմբերի 30-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին կոլեգիայի անդամներ, գլխավոր և մարզային վարչությունների պետեր, վարչությունների ու տարածքային բաժինների ղեկավարներ:

Անդրադառնալով զինված հանցախմբի՝ օրերս տեղի ունեցած վնասազերծմանը՝ Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությունն այդ պատասխանատու և վտանգավոր գործողությանը:

Միևնույն ժամանակ,  ոստիկանության պետը մտահոգություն հայտնեց հանրության որոշ խմբերի գնահատականի վերաբերյալ և զգոնության ու անաչառության կոչեց բոլոր նրանց, ում անվտանգությունը նույնպես ապահովվել է այդ գործողության մասնակիցների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման և մասնակիցների անվտանգության ապահովման խնդիրներին և անդրադառնալով այդ միջոցառումների կազմակերպիչների՝ ոստիկանությանն ուղղված հայտարարությանը՝ տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

Այնուհետև ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը խորհրդակցության մասնակիցներին ցուցումներ տվեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և ծառայության կազմակերպման  ուղղությունների վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter