HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաքել Մովսիսյանը խախտել է ԱԺ կանոնակարգը. Էթիկայի հանձնաժողով

Լիլիթ Թադևոսյան

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) դեմ ուղղված հայցը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանն ասաց, որ այսօրվա նիստում միաձայն որոշում է կայացվել Առաքել Մովսիսյանի՝ ԱԺ կանոնակարգի 6.1 հոդվածի «Է» կետը խախտելու վերաբերյալ, որը սահմանում է պատգամավորին ոչ վայել պահվածքը:

Վահան Բաբայանը նշեց նաև, որ այս որոշումը կհրապարակվի ԱԺ առաջիկա նիստում: Հիշեցնենք, որ Առաքել Մովսիսյանը սպառնացել էր բռնաբարել նրանց, ովքեր որևէ կերպ կվիրավորեն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ու նրա ընտանիքի անդամներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter