HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորցիները մնացել են ճանապարհի կեսին. վարորդներին սպառնացել են

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկացնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Երևանի Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով Վանաձորից Երևան մեկնող քաղաքացիները մնացել են կեսճանապարհին, քանի որ քաղաքացիների պնդմամբ, նրանց տեղափոխող 3 մեքենաներից երկուսի վարորդներին արգելել են շարժվել դեպի Երևան, թույլ չտալով դուրս գալ Վանաձորից և սպառնացել են զրկել վարորդական լիցենզիաներից:

Երեք մեքենաներից մեկը ընդհանրապես հրաժարվել է քաղաքացիներին տեղափոխելուց ՝ տեսնելով ստեղծված իրավիճակը: Ավելի վաղ «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչների կողմից տրամադրված անվճար ավտոբուսների համար ևս արհեստական խոչընդոտներ են ստեղծվել Վանաձոր-Երևան ավտոճանապարհին՝ մոտ մեկ ժամ թույլ չտալով առաջ շարժվել:

Մեկնաբանություններ (1)

Վահրամ
«.....նրանց տեղափոխող 3 մեքենաներից երկուսի վարորդներին արգելել են շարժվել դեպի Երևան....» Ո՞վ է արգելել՝ հստակ չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter