HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ռեժիմն ամենազորեղ փաստարկներն է տալիս հանրությանը՝ «ՈՉ» ասելու սահմանադրախախտ իշխանությանը»

Ներկայացնում ենք «ՈՉ»-ի համատեղ շտաբի հայտարարությունը երեկվա հանրահավաքի վերաբերյալ:

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» միավորման հրավիրված խաղաղ հանրահավաքը մի քանի արձանագրումների առիթ է տալիս։

Իշխանությունն այս անգամ էլ դիմեց հանրահավաքը խոչընդոտելու իր հին ու խայտառակ մեթոդներին։ Մասնավորապես, օրվա ընթացքում կանգնեցվեց մարզերից դեպի Երեւան հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Մի քանի անգամ խոչընդոտվել է օրվա բուն քաղաքական ակցիան։ Հատկապես հիմա, սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի օրերին, հանրաքվեից ընդամենը 4-5 օր առաջ, կոպտորեն խախտվում է մարդու հիմնարար առնվազն երկու սահմանադրական իրավունք՝ ազատ հավաքների եւ ազատ տեղաշարժի իրավունքները։

Եվ ամոթալի այս վարքագծի դրեւորումից հետո վարչախումբը դեռ հույս ունի, թե Սահմանադրությունը փոխելու իր նախաձեռնությանը որեւէ մեկը կարող է դրակա՞ն վերաբերել։ Իր այսօրինակ քայլերով ռեժիմն, ակամա, ամենազորեղ փաստարկներն է տալիս հանրությանը՝ դեկտեմբերի 6-ին ընտրատեղամաս գնալու եւ «ՈՉ» ասելու Սահմանադրությունը փոխել նախաձեռնած սահմանադրախախտ իշխանությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter