HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ավելի վատ ցուցանիշ եղել էր միայն 1994-ին

Ինչպես հայտնի է, երեկ ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային հերթական ցուցակը, որը վերջինն էր 2015-ի կտրվածքով: Տարեվերջյան աղյուսակում Հայաստանի ընտրանին 285 միավորով 123-րդն է, ինչը 4 հորիզոնականով բարձր է նախորդ ցուցանիշից:

Հատկանշական է, որ 2014-ը մեր ընտրանին փակել էր 79-րդ տեղում: Անկումն ակնհայտ է: 1994-ից ի վեր Հայաստանի ազգային հավաքականը տարին ավելի ցածր հորիզոնականում եզրափակել է հենց այդ տարի, երբ 141-րդն էր, իսկ 2006-ի դեկտեմբերին կրկին 123-րդն էր: Լավագույն ցուցանիշն այս առումով 2013-ին էր, երբ ազգային թիմը տարին ավարտեց 35-րդ հորիզոնականում: Իսկ 2014-ի փետրվարին բարձրացավ 30-րդ տեղ, ինչն անձնական ռեկորդ է: Փաստորեն 2 տարուց պակաս ժամանակահատվածում հավաքականը բառիս բուն իմաստով գլորվել է վարկանիշային ցուցակի ստորին դիրքեր, ինչը «Եվրո-2016»-ի ընտրական փուլում անփառունակ ելույթների արդյունք է: 

Համաշխարհային ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիայի ընտրանին: Նրան հաջորդում են Արգենտինան եւ Իսպանիան: Աշխարհի չեմպիոն Գերմանիան նահանջել է 4-րդ տեղ: Լավագույն տասնյակում են նաեւ Չիլին, Բրազիլիան, Պորտուգալիան, Կոլումբիան, Անգլիան, Ավստրիան: 

Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական առաջիկա մրցափուլում մեր մրցակիցներից Ռումինիան 16-րդն է, Լեհաստանը՝ 34-րդը, Դանիան՝ 42-րդը, Մոնտենեգրոն՝ 85-րդը: Մեզնից հետ է միայն Ղազախստանը (129): Ընդ որում՝ բացի մեզնից, ղազախներից ու լեհերից՝ մյուսները նահանջել են: 

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնը Ռուսաստանն է (24), հաջորդում են Ուկրաինան (29), Բելառուսը (67), Ուզբեկստանը (74), Էստոնիան (93), Լատվիան (101), Ղրղըզստանը (108), Ադրբեջանը (117), Թուրքմենստանը (119), Վրաստանը (122): Մեզնից հետ են Լիտվան (126), Ղազախստանը (129), Տաջիկստանը (148), Մոլդովան (155): 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter