Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Կուտակումներ՝ 9/32 ընտրատեղամասում



Աջափնյակի 9/32 ընտրատեղամասում մարդկանց կուտակումներ են: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նարինե Աղաջանյանի բացատրությամբ, դա լրացուցիչ ցուցակների հետ է կապված: Ընտրատեղամասում շուրջ 200 ընտրող լրացուցիչ ցուցակով  է մասնակցում: 

Ժամը 11-ի դրությամբ այստեղ 165 ընտրող է մասնակցել քվեարկությանը: Հանձնաժողովի նախագահի խոսքով, մինչ այս պահը մոտավոր 200 ընտրող արդեն եկել է տեղամաս իր ընտրությունը կատարելու: Այս տեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 1922 է:

Կուտակումները կարգավորելու նպատակով Նարին Աղաջանյանը ոստիկան հրավիրեց տեղամաս: Այս պահի դրությամբ մուտքի մոտ հերթ է գոյացել: Քաղաքացիները դժգոհություն են հայտնում գոյացած հերթի պատճառով: 

Նշենք, որ 9/32 ընտրատեղամասը գտնվում է Ա. Բլոկի անվան դպրոցի շենքում: Դիմացը նաև 9/33-ն է, որտեղ ուղղորդող անձինք էինք նկատել: Նույն անձանցից մեկը «սպասարկում» էր  նաև այս ընտրատեղամասում:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ