HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ասել եմ «այո», որովհետև ինձ ասել են դրանով կոլխոզը հետ է գալու»

Արմավիրի Մարզի Մարգարա գյուղում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 1009 մարդ: Ժամը 12-ի դրությամբ մասնակցել էր նրանցից 98-ը: Առավոտյան մարդիկ պասիվ էին, չէին շտապում կատարել իրենց քաղաքացիական պարտքը:

Առաջին քվեարկողներից էր Սերյոժա Եղիշյանը: Նա քվեախցի մոտ հայտարարեց, որ «Այո»-ի օգտին է քվեարկելու: Հետո պատճառաբանեց, որ իրեն ասել են, իբր Սահմանադրության փոփոխությունների նախագծում «կոլխոզը հետ բերելու» հոդված կա, ինքն էլ ուզում է, որ «հին կարգերը վերականգնվեն»:

«Ասել եմ «այո», որովհետև ինձ ասել են դրանով կոլխոզը հետ է գալու»,-ասաց հանրաքվեին մասնակցած Սերյոժա Եղիշյանը:

Քվեաթերթիկը տուփի մեջ գտցելուց հետո Սերյոժա պապը մոտեցավ հանձնաժողովի անդամներին և սկսեց նրանց նախատել. «Պաշտոնավոր մարդիկ եք, ինչի՞ չեք գալիս գյուղեր, եկեք էլի, շփվեք մեր հետ»,-ասաց Սերյոժա Եղիշյանը:

Նա հանձնաժողովի անդամներին պատմեց, որ օրեր առաջ է եղել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի աշխատասենյակում:

«Գնացի մարզպետարան, մի ընկերուհի էր նստած: Ասեցի՝ ընկերուհի ջան, ուզում եմ մտնեմ մարզպետի մոտ, ասաց՝ մտի: Մտա ներս, մարզպետին ասեցի, որ ուզում եմ կոլխոզը վերականգնվի: Ինձ լսեց, ասաց, որ լավ բան եմ մտածել, բայց ինքը չի կարող օգտակար լինել»,-պատմում էր Ս. Եղիշյանը:

Նա հայտարեց, որ գյուղերը դատարկվում են: Հատկապես ամռան ամիսներին երիտասարդությունը գնում է դուրս աշխատելու: Ըստ նրա՝ այսօր Մարգարայի 80 տոկոսը արտերկրում է՝ հատկապես Ռուսաստանում և Գերմանիայում:

«Չեմ հասկանում, ի՞նչ են մտածում մեր ղեկավարները, երկրիը դատարկվում է, մարդիկ ուտելու հացի համար թողնում են իրենց տունը, լրիվ ցիգան ենք դարձել: Ես էլ հնարավորություն ունենայի, դուրս կգնայի»,-ձայնի տոնը բարձրացրեց  Ս. Եղիշյանը:

Նրա քվեարկությունից հետ հանձնաժողովում աշխուժություն առաջացավ: Տարեց մի կին վերցնելով քվեաթերթիկը մոտեցավ քվեախցին: Քիչ անց այնտեղից դուրս եկավ դատարկ: Պարզվեց, որ քվեարկել և թերթիկը գցել է քվեախցիկի տուխի մեջ: Հանձնաժողովի անդամները սկսեցին փնտրել քվեաթերթիկը: «Գտանք»,-գոհունակությամբ հայատարարեց ընտրողը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter