HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Բաց քվեարկության դեպք՝ Գյումրու թիվ 35/42 ընտրատեղամասում

Գյումրու թիվ 35/42 ընտրատեղամաս այցելած ընտրողներից մեկը՝ 80-ն անց տարեց մի կին, միայն քվեախցիկում հայտնեց, որ վատ է տեսնում եւ չգիտի, թե քվեաթերթիկի վրա որտեղ պետք է նշում կատարի: Հանձնաժողովի նախագահը նախ փորձեց տարեց կնոջը բացատրել՝ անցնելով քվեախցիկի հատված՝ մոռանալով, որ պատին փակցված է քվեաթերթիկի մեծ ձեւանմուշ: Տարեց կինը դժգոհեց, որ չի տեսնում, հետո ցույց տվեց արդեն իսկ «այո» քվեարկած քվեաթերթիկը: Բաց քվեարկության այս դեպքը ներողամտորեն ընկալվեց հանձնաժողովականների կողմից: Ընտրատեղամասում գտնվող դիտորդներն ու ՀԱԿ ներկայացուցիչը որեւէ ձեւով չարձագանքեցին կատարվածին: Հազիվ քայլող կնոջից փորձեցի տեղեկանալ, թե ինչու է մենակ եկել ընտրատեղամաս: Վերջինս հայտնեց, որ մոտ է ապրում ու ցանկացել է մասնակցել ընտրությանը: Ենթադրվում է, որ կնոջ ձեռքի քվեաթերթիկն արդեն իսկ լրացված է եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter