HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անձնագրերի ժամկետները երկարացրել են՝ առանց վավերականության ամսաթիվը նշելու

Ալավերդու թիվ 31/42 ընտրատեղամասում ընտրողներ Նեկտար Պետրոսյանի, Արմեն Վահրադյանի, Արմեն Աֆիցերյանի, Արմեն Գրիգորյանի ժամկետն անց  անձնագրերում Թումանյանի անձնագրային բաժնի կնիքներով վավերականության ժամկետը երկարացված էր՝ առանց  երկարացման ամսաթիվը նշելու:

Ընտրողներից Արմեն Աֆիցերյանն ասաց, որ իր անձնագրի վավերականության ժամկետը  երկարացվել է ընդամենը մի քանի օր առաջ:

Ալավերդու թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Վռամ Վանյանի տեղեկացմամբ՝ ժամը 11:30-ի դրությամբ Լոռու մարզի 54 413 ընտրողներից ՀՀ Սահմանադրության հանրաքվեին մասնակցել են 3331 ընտրողներ:

Թիվ 31 ընտրատարածքի Ալավերդու 15 ընտրատեղամասերի 16  128 ընտրողներից ժամը 11:30-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել են 3331 ընտրողներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter