HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Էջմիածնի 19/07 ընտրատարածքի քվեարկողներն ակտիվ են

Էջմիածնի թիվ 19/07 ընտրատեղամասի (4-րդ դպրոց) քվեարկողներն այսօր ակտիվ էին: Հանձնաժողովի նախագահ ՕԵԿ կուսակցության անդամ Բագրատ Իրիցյանի խոսքերով` ժամը 12:30 դրությամբ քվեարկության էին եկել 1973 ընտրողների մոտ 400 հոգի, ինչը կազմում է 20% -ից ավելի

Ընտրության ընթացքին հետևում էին 2 դիտորդ: Կային մեկական ներկայացուցիչներ նաև Ժառանգությունից և ՀՀԿ-ից: Վերջինս նույն դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանն էր` Մանվել Գրիգորյանի նախկին կնոջ քույրը: Նրան փոխարինում էր նույն դպրոցի հանրապետական փոխտնօրեն Ալվարդ Միրզոյանը:

Թե հանձնաժողովի նախագահը, թե՛ Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Անժելա Կիրակոսյանը նշեցին, որ մինչ այժմ արտասովոր միջադեպեր չեն եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter