HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀԿ վստահված անձն ընտրակաշա՞ռք է բաժանում

Հաղթանակ թաղամասի 7/14 ընտրատեղամասում Հանրապետական կուսակցության վստահված անձ Սևիլ Պապոյանը միջանցքում մոտենում է մարդկանց և գումար փոխանցում: 

Երբ մոտեցանք, ու հարցրինք, թե ինչու է մոտենում քվեարկողներին, նրանցից մեկն ասաց, որ Սևիլ Պապոյանի հետ իրենց ֆինանսական հարցերն են քննարկում, մեր հարցին, թե ինչ ֆինանսական հարցեր, ասաց՝ անձնական: Սևիլ Պապոյանն էլ ավելացրեց. «Դե լավ հա, դու էլ… գյուղի էլ աղջիկ ես… Հա ի՞նչ, իր անձնական համարն եմ ասում, իմ եղբոր տղեն ա, իրավունք չունե՞մ հետը մի բան խոսեմ»:

Նշենք, որ երկու երիտասարդները ՀՀԿ վստահված անձի հետ առանձին զրույցից հետո մոտեցան և քվեարկեցին:

Անժելա Պողոսյան

Մեկնաբանություններ (1)

Smith
https://www.youtube.com/watch?v=DwVrApLjlkc

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter