Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

9/32 ընտրատեղամասում ընտրողի դիմաց արդեն ստորագրված է. հանձնաժողովի նախագահն առաջարկում է ստորագրել մեկ այլ ընտրողի դիմաց



Հալաբյան 7 հասցեի բնակիչ, երիտասարդ Նելլի Մինասյանը եկել է քվեարկության և տեսել, որ իր տեղն արդեն ստորագրած է: Հանձնաժողովի անդամները պարզաբանում են, որ իր փոխարեն սխալմամբ իրենց հարևանն է ստորագրել, իսկ հարևանի փոխարեն՝ մեկ այլ անձ:

Նելլին առաջարկում են սպասել մինչև քվեարկության ավարտը և ստորագրել մեկ այլ անձի փոխարեն, ով չի ներկայացրել քվեարկության:

«Ես ուզում եմ օրենքով լինի, և ես ստորագրեմ իմ անվան դիմաց»,-ասում է Նելլին: Հանձնաժողովի նախագահն էլ շարունակում է պնդել, որ ինքը մեղավոր չէ ստեղծված իրավիճակում և առաջարկում է լուծում՝ ստորագրել մեկ այլ ընտրողի անվան դիմաց:

Հանձնաժողովի նախագահ Նարինե Աղաջանյանին հարցրինք, թե արդյոք արձանագրություն կազմում են դեպքի առթիվ, Նարինե Աղաջանյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ պիտի արձանագրություն կազմենք: Ես իրեն առաջարկում եմ լուծում, ես չեմ ուզում դա դարձնեմ պրոբլեմ: Չենք կազմելու արձանագրություն»,-ասաց նա:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ