HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գեղանիստում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է երեք թեկնածու

Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Գեղանիստ համայնքում այսօր նաեւ համայնքի ղեկավար են ընտրում: Ի սկզբանե, ղեկավարի տեղի համար հայտ ներկայացրած թեկնածուների թիվը 4-ն էր՝ համայնքի ղեկարավար, անկուսակցական Աղասի Ղազարյանը, ՀՀԿ-ական Զորիկ Ասլանյանը, անկուսակցականներ Սեյրան Գալստյանն ու Արմեն Նիկողոսյանը: Հետագայում թեկնածուներից Սեյրան Գալստյանը ինքնաբացարկ էր հայտնել:

Գեղանիստում տեղակայված 36/17 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սարգսյանի փոխանցմամբ` իրենք եւս աշխատում են անձնագրային բաժնից իրենց տրամադրած երկու ընտարցուցակով: Միայն թե այստեղ, ի տարբերություն Նահապետավան համայնքի, հանրաքվեի եւ ՏԻՄ ընտրությունների համար տրամադրած ցուցակներում մասնակիցների թիվը նույնն է: Գեղանիստում, ըստ ընտրացուցակների, քվեարկության մասնակիցների թիվը 884 է:

«Տարոն Հովհաննեսի Սարգյանը եւ Արմեն Գոռի Բաղդասարյանն, ըստ այս ցուցակների իրավունք ունեն մասնակցելու ՏԻՄ-ի ընտրություններին Գեղանիստում, իսկ հանրաքվեին պիտի մասնակցեն Երեւանում: Նրանցից Տարոն Սարգսյանը զինվորական սպա է, իսկ Արմեն Բաղդասարյանը ուսանող է զորակոչային տարիքի,- բացատրեց հանձնաժողովի նախագահը,- Արմենը եկել, գյուղում մասնակցել է ՏԻՄ-ին, իսկ հանրաքվեին պիտի մասնակցի Երեւանում, Տարոնը գյուղ չի եկել»:

Հովհաննես Սարգսյանի փոխանցմամբ` Գեղանիստ հարս եկած Հասմիկ Մկրտչի Սարգսյանն ու Շուշանիկ Սահրատի Աղաբաբյանը, որոնց գրանցումն այլ բնակավայրի է, իրավունք ունեն գյուղում մասնակցելու հանրաքվեին, քանի որ փաստացի բնակվում են Գեղանիստում, սակայն զրկված են ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց:

«Մի տեղից, որ երկու հոգի պակասել է, մյուս տեղում էլ ավելացել, դրա համար էլ մեր մոտ ցուցակների թիվը նույնն է, տարբերություն չի եղել»,- նշեց զրուցակիցս:

Ժամը 19:00-ի դրությամբ` Գեղանիստում ընտրություններին մասնակցել է 650 ընտրող, որը բավական բարձր ցուցանիշ է համարվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter