HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավագանու անդամ․ «Այսօր Ախթալայի բնակիչների կեսը կուրացել էր»

Քաղաքապետ Հայկազ Խաչիկյանին ժամը 16:30-ին հանդիպեցինք Ախթալայի թիվ 31/53 ընտրական տեղամասի դռանը հարող պատին փակցված ընտրացուցակների մոտ:  Հայկազ Խաչիկյանն ուղղորդում էր  ընտրողներին։ «Օգնում եմ մարդկանց, որ ճիշտ կողմնորոշվեն»,- բացատրեց  քաղաքապետը:

Տեղամասային հանձնաժողովում ՀԱԿ-ի վստահված  անձ , Ախթալա համայնքի ավագնու անդամ Սասուն Վարդումյանի ասելով, Հայկազ Խաչիկյանը  առավոտյան ժամը 8:00-ից է ընտրացուցակների մոտ կանգնած ուղղորդում ընտրողներին․ «Ես անձամբ մի 7-8 անգամ քաղաքապետին խնդրել եմ հեռանալ տեղամասային  հանձնաժողովի ցուցակներից:

Ասում է՝ հեռախոսս վերցնեմ հետո դուրս գամ, շորս վերցնեմ: Նման պատճառաբանություններով մինչև հիմա աշխատում է ընտրողների հետ: Հետո եկան քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցները՝ հարկահավաքը, աուդիտը, քաղաքապետի բարեկամները: Նրանք էլ ազատ մտան քվեախցիկ և տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների փոխարեն ընտրեցին: Այսօր Ախթալայի բնակիչների կեսը կուրացել էր»,-հայտնեց ավագանու անդամ՝ ՀԱԿ-ի վստահված անձը:

Հանձաժողովի նախագահ Դավիթ Ճիճլյանի ասելով տեղամասում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընտրությունները մինչև ժամը 17:00-ն նորմալ է անցել, ընտրատեղամասում որևէ խնդիր չի եղել:  Հանձնաժողովի նախագահը նորմալ էր համարում  քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի  ընտրական տեղամասի տարածքում գտնվելը․«Ես չէի ասի, որ ուղղորդել են, որովհետև, եթե քաղաքացին, ասենք, խնդրում է մի այլ քաղաքացու, որ ընտրացուցակում իր անունը գտնի, դա օրենքի խախտում չէ»,-արդարացավ հանձնաժողովի նախագահը: Դավիթ Ճիճիլյանի ասելով Սասուն Վարդումյանը իրեն տեղյակ է պահել ընտրացուցակների մոտ կուտակումների և մասնավորապես քաղաքապետ Խաչիկյանի և նրա աշխատակազմի  կողմից ընտրողներին ուղղորդելու մասին.«Ես դուրս եմ հրավիրել քաղաքապետին, քաղաքապետարանի աշխատակազմի անդամներին և բոլորին: Հերթապահ ոստիկաններին էլ եմ ասել»,-բացատրեց Դավիթ Ճիճիլյանը:

«Երբ մեզ դիմել են, իսկ դա այսօր կեսօրին էր, մենք  քաղաքապետ Հ. Խաչիկյանին և  քաղաքապետարանի աշխատողներին դուրս ենք հրավիրել տեղամասի տարածքից»,- հայտնեցին Թիվ 31/53 ընտրատեղամասային հանձնաժողովում հերթապահությունը իրականացնող ոստիկանության Թումանյանի բաժնի ոստիկաններ Կարեն Սարյանը  և Ա․Ուլուխանյանը: Այսուհանդերձ Հ. Խաչիկյանը ժամը16:30-ին ընտրացուցակների մոտ դեռ շարունակում էր ընտրողներին ուղղորդել: Մեր ուսումնասիրությունից պարզվեց, որ հանձնաժողովի գրանցման մատյանում տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների փոխարեն ընտրել էին քաղաքապետարանի հարկահավաք Լիլյա  Բաղդասարյանը, վերջինիս ամուսինը՝ Մայիս Վերմիշյանը, քաղաքապետարանի մանկապարտեզի աշխատող Լարիսա Մաթոսյանը, քաղաքապետարանի աուդիտ Իշխան Սոխիկյանը, ԼՀԿ-ի ջարդման արտադրամասի պետ Լևոն Մոսինյանը, ԼՀԿ-ի աշխատակից Ալբերտ Դալլաքյանը և քաղաքապետի բարեկամները: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Ճիճիլյանը մեզ հայտնեց, որ ժամը 17:00-ի դրությամբ  թիվ 31/53  տեղամասի 1258 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 460-ը:

Մեկնաբանություններ (6)

Կարեն
իսկ Լարիսա Փարեմուզյան եթե ընտրությունների մասին ահազանգում են ու ակտիվորեն արձանագրում էս ամեն մի թափթփուկի ասածը, էտ ոնցա շնողից չեն ահազանգել , որ երաժշտական դպրոցում շնողցի ոսկերիչը 400 հատ անձնագրերա բերել կեղծիք անելով և արհամարել և օրենքին և բոբոլ անդամներին լրացրել են ու տուփը քցել : էտ ինչի չեիր գնում ընդեղ նստում ու տեսնում , որ էտ շակալը ինչ ստորություններիա ընդունակ և ի ցույց դնելով կատարում է շակալի արարքներ: թե իրա վերադասին խոստավեէր թր ձայներա ապահովելու իրան ապահովագրելու համար:, թե հհկն դանգ գլխին էտ ապօրինի արարքի համար պտի պարգևատրի: դե կգնայիր ու կտեսնեիր թե ինրերա արել ու նոր կգրեիր թե որնա կուրացածն ու ուրացածը:
Լարիսա Փարեմուզյան
Կարեն և մյուս շնողցիներ Ես որպես լրագրող իմ մասնագիտական պարտքն եմ համարում հեռու, շատ հեռու մնալ այն մարդկանցից , ովքեր երազում են լրագրողի իմ աշխատանքի միջոցով բավարարել իրենց ատելությունը և իմ միջոցով լուծել իրենց անձնական թշնամանքի ու վրեժխնդրության խնդիրներ: Ազատվեք իմ միջոցով վրեժխնդիր լինելու Ձեր հոգեկան հիվանդության հասնող մտայնությունից: Վստահեցնում եմ, որ այդ գործում դուք հաջողություն չեք ունենա , քանի որ ես չափազանց զգուշավոր եմ վեաբերվում նման մարդկանց: Եթե, որևէ շնողցի , նաև դու Կարեն կոչեցյալ Հարություն Ամիրջանյանի ՝ նույն քո ասած Ոսկերիչի կողմից կատարված հանրաքվեի կեղծիքների փաստեր ունեք, ապա ինձ պիսմոներ գրելու, երբեմն նաև ծիծաղելիորեն նախատելու փոխարեն, փաստերը ներկայացրեք թերթի գլխավոր խմբագրին, մանավանդ որ թերթը կանխավ երաշխավորել է գաղտնիությունը: Ինչ վերաբերում է Ախթալայի քաղաքապետի հետ կապված իմ հոդվածին, ապա բարեկրթորեն քեզ տեղեկացնում եմ Կարեն, որ իմ հոդվածում խոսող մարդիկ, ի տարբերություն քեզ կարգին մարդիկ են: Նրանք քեզ նման չեն թաքնվել ուրիշի անվան տակ և միջադեպի հետ կապված ուղղակիորեն պատասխանել են լրագրողական իմ հարցերին:
Կարեն
այո փաստերը կան և շուտով մեկ-մեկ քննչական կհրավիրվեն և կքննվեն այն անդամները և նախագահը ովքեր որ մասնակիցն են այդ հանցագործության: 400 մարդու տեղը քվեարկած այդ թափթփուկը անպայման է պատասխանատվության ենթարկվելու, և թափթփուկ է այն մարդը , որ հասուն մարդ լինելով հանդերձ շատերը շանտաժի և կեղծիքը արդարից այսքան ժամանակ չեն կարողանում տարբերեն և ապատեղեկատվություն են հաղորդում որ լավ չի անցել: եթե ծնողին օգնողը համարվում է այլ մարդ, որ քվեարկում է իր հոր կամ մոր հետ միասին մի թե դա նշանակում է , որ կեղծիք է կատարվել, կամ թոռը պապին ու տատին ,օգնել է էդ էլ է նշանակում կեղծիք հա? ձեր կարծիքով դա համարվում է ուրիշի տեղը քվեարկված? հա? շնողի երաժշտական դպրոցում այդ հանցագործությունը կատարածը կարող է համադրվել վերը նշվածի հետ, իհարկե ոչ: համենային դեպս լրագրողը պիտի լինի իր սկզբունքին անդավաճան և միշտ սխալը ջրի երես հանի շատ արագ և անկողմնակալ:և հետո այս գրածները չի կարդում խմբագիրը, որ հետևություններ անի և համապատասխան միջոցներ ձեռնարկի վերը գրված հանցագործությունը կատարողի դեմ: փաստերը առկա են: և ճիշտ:
Սասուն Վարդումյան
Հարգարժան Կարեն,եթե թափթփուկ ասելով ինձ նկատի ունես,ապա լավ կլինի մարդուն ճանաչես, նոր միայն արտահայտվես:Չեմ ուզում իջնել քո մակարդակին,իսկ եթե մտածում ես կեղծարարության մասին,փորձիր ինքդ կանխել այն,հետո նոր միայն ուրիշներին քննադատել:
joxovurd
ավագանու անդամ շատ մարդկանց էլ դու էիր առաջնորդում, ցուցակից սկսած մինչև դուրս տանելը:բոլորի աչքի առաջ, նենց , որ ուրիշի ծեղը գերան մի սարքի, օրենքով սահմանված կարգով մի քանի մարդը ախթալայի կեսը չի, որ ներկայացնում էս, և հենց էտ մարդիկ աչքերի խնդիրներ ունեցողներ են եղել նենց , որ ստահոդ լուրեր մի տարածեք
Մարինե
Հարգելի Կարեն Լարիսա Փարեմուզյանը ոչ միայն մեր մարզի,այլեվ Հայաստանի լավագույն լրագրողներից է։Նա օժտված է բարձր պրոֆեսիոնալիզմով եվ անկողմնակալությամբ,հիշենք թեկուզ տխրահռչակ սերոբ տեր պողոսյանի,Շնողի նախկին գյուղապետի,Ալավերդու մկնդեղի գերեզմանոցի,նույն Քո նշած ,,ոսկերիչի,, եվ բազում այլ հրապարակումներ,որոնցով վեր են հանվել եվ լուծվել բազում շատ կարեվոր այլ հիմնահարցեր։Եվ մի բանում հաստատ չի կարելի մեղադրել Լարիսային,նա երբեք կողմնակալ չի եղել,այլ միշտ լսել է բոլոր կողմերին։ԱպրեսԼարիսա,այդպես էլ շարունակիր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter