Հաղթանակ թաղամասի 7/14 տեղամասում հանրաքվեն ավարտվեց 572 «Այո», 91 «Ոչ» և 132 «Անվավեր» արդյունքներով:
Քվեատուփի բացվելուց մոտ 2 ժամ անց տեղամասի էլեկտրաէներգիան անջատվեց, որի ընթացքում ՀՀԿ վստահված անձ Արսեն Հակոբյանը և ՀՅԴ վստահված անձ Սուրիկ Վարդանյանը վիճաբանություն սկսեցին տեղամասում աշխատող լրագրողների հետ:
Լույսերը անջատված մնացին մոտ 20 րոպե, մինչդեռ լույսերը անջատվելիս հանձնաժողովի անդամն ասաց՝ ««Ոչ»-ը շատ էր» (տեսանյութ - 00:45): Ինչպես երևում է էլեկտրաէներգիան միացնելուց հետո արված լուսանկարներում, «ոչ» նշումով քվեաթերթիկների քանակը այդ ընթացքում պակասում է:
Էլեկտրաէներգիայի միանալուց որոշ ժամանակ անց այն նորից անջատվեց, որի ժամանակ ՀՀԿ-ի վստահված անձը կոնֆլիկտի մեջ մտավ դիտորդ Հռիփսիմե Հունանյանի հետ և ցանկանում էր «միաձայն որոշելու դեպքում դիտորդին դուրս հրավիրել»:
Տեղամասի հիմնական ցուցակներում ընդգրկված էին 1992 և լրացուցիչ ցուցակներում՝ 2 քաղաքացիներ, որոնցից ընտրություններին մասնակցել են 796-ը:
Հերմինե Վիրաբյան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել