10/23 ընտրատեղամասում անհայտ անձինք ընտրել էին քաղաքացիների փոխարեն
Սայաթ-Նովա փողոցում գրանցված Զարուհի Մուրադյանը երեկ «Հետքին» փոխանցեց, որ երեկոյան ժամը յոթից հետո գնացել է Խնկո Ապոր անվան գրադարանում տեղակայված 10/23 ընտրատեղամաս և հայտնաբերել, որ թե՛ իր, թե՛ երկու տարի արտերկրում գտնվող որդու անվան դիմաց ստորագրված է:
«Այլանդակ ձեռագրով ու անհասկանալի ստորագրություններով գրված էր... Պահանջվեց կես ժամ և մեծ աղմուկ, որ ստիպեմ հանձնաժողովին արձանագրություն կազմել և ստորագրել»,- «Հետքին» պատմեց Զարուհի Մուրադյանը, ով նշեց, որ այդ ժամանակ հանձնաժողովի անդամները ՙգլուխները կախ՚ նստած էին:
Մանրամասները՝ տեսանյութում
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել