Կիրակի, 23 սեպտեմբերի

«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի 120 աշխատակիցներ զգուշացվել են աշխատանքից հեռացվելու մասին



Այսօր «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի 120 աշխատակիցներ ընկերության գլխավոր տնօրեն  Մարտուն Հակոբյանի ստորագրությամբ նախազգուշական գրություններ են ստացել երկու ամիս հետո՝ 2016թ.-ի փետրվարի 8-ից  աշխատանքից ազատվելու մասին:

«Ձեր հաստիքին համապատասխան այլ աշխատանք չլինելու պատճառով դուք փետրվարի 8-ից ազատված եք աշխատանքից»,- իր նախազգուշական գրությամբ աշխատողներին հայտնել է ԼՀԿ-ի գլխավոր տնօրենը:  

Այսօր լեռնահարստացման կոմբինատի ֆաբրիկայի պետ Աշոտ Սիմոնյանը 120 աշխատողներին բանավոր նախազգուշացրել է, որ  նրանք վաղվանից գտնվում են հարկադիր պարապուրդի մեջ: Ամեն օր առավոտյան ժամը 10:00-ին պետք է ներկայանան աշխատատեղ, ստորագրեն իրենց անվան դիմաց և հեռանան:

«Մենք ճշտել ենք փաստաբանների հետ, ԼՀԿ-ի ղեկավարությունը հարկադիր պարապուրդի մասին 120 աշխատողներին պարտավոր է հայտնել ոչ թե բանավոր, այլ  գրավոր»,- ասաց ԼՀԿ-ի արհմիության նախագահ, համայնքի ավագանու անդամ Սասուն Վարդումյանը:  

Վերջինս  նույնպես գրավոր նախազգուշացվել է փետրվարի 8-ից  աշխատանքից ազատվելու մասին: Կրճատվող աշխատողները «Հետք»-ին հայտնեցին, որ առայժմ  քննարկում են իրենց հետագա անելիքները:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ