HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Վարդան Այվազյանը ոսկու հանքերի սիրահար է

Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, ինչպես արդեն ներկայացրել ենք նախորդ հոդվածներում, իրեն պատկանող հանքավայրերի զգալի մասը ձեւակերպել է իր աշխատակիցների կամ նրանց հարազատների անուններով։

«Հեմատիտ» եւ «Գրեյդ Ռեդմետ» ընկերություններում որպես նման անձ հանդես է եկել Հասմիկ Հարությունյանը: Նա Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանության պետական տեսչության ընդերքի երկրաբանամարկշեյդերական վերահսկողության բաժնի պետ Երվանդ Հովհաննիսյանի կինն է: «Հեմատիտ» ՍՊԸ-ն գրանցված է Երվանդ Հովհաննիսյանի բնակարանի հասցեում: Այս պա շտոնյան պատասխանատու է նախարարության կողմից հանքավայրերում իրականացվող ստուգումների համար եւ շատ մոտ է Վարդան Այվազյանի հետ:

Վերոհիշյալ կազմակերպություններին տրված է հինգ հանքավայրերում ոսկու ուսումնասիրության լիցենզիա:


«Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ի հիմնադիրներից Մայրեն Բատոյանը Այվազյանների ընտանիքի մտերիմներից է: Նա Վարդան Այվազյանի կնոջ` Մարիամ Գինոսյանի ընկերուհին է: Երկուսն էլ Ախալցխայի շրջանի Կարզախ գյուղից են: Մայրեն Բատոյանը հանքարդյունաբերության հետ որեւէ առնչություն չունի, աշխատում է Երեւանի հոսպիտալներից մեկում:

Մեր հրապարակումներին հետեւել են բազմաթիվ նամակներ եւ զանգեր` ի՞նչ է փոխվում նման փաստերի հրապարակումից հետո: Մեր պատասխանն առայժմ մեկն է` ոչինչ: Պարզապես հասարակությանը տեղեկացնում ենք, թե իրականում ինչով է զբաղված մեր նախարարներից մեկը: Միակ բանը, որ տեղի է ունեցել, բնապահպանության նախարարության մեր աղբյուրներից մեկի տեղեկացմամբ, հրապարակման հաջորդ օրը նախարարի մոտ են եղել մեր հոդվածներում նշված կազմակերպությունների ներկայացուցիչները: Թե ինչ է քննարկել նախարարը նրանց հետ, առայժմ հայտնի չէ:

Իսկ մեկ այլ տեղեկության համաձայն՝ այս ընթացքում նախարարը հաջողացրել է վաճառել «Հեմատիտ» ՍՊԸ-ի հանքավայրերից մեկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter