HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարուժան Սուքիասյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը, որի օրակարգում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

ՀՖՖ նախագահը գործադիր կոմիտեին ներկայացրել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի թեկնածությունը: Վարուժան Սուքիասյանը հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր ծրագրային մոտեցումներով, ինչպես նաև հանգամանորեն պատասխանել գործադիր կոմիտեի անդամների հարցերին:

Գործադիր կոմիտեի միաձայն որոշմամբ Վարուժան Սուքիասյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

Վարուժան Սուքիասյանը ծնվել է 1956 թ. օգոստոսին, Երևանում:

Որպես ֆուտբոլիստ՝ 1978-1987 թվականներին հանդես է եկել Աբովյանի «Կոտայքում»:

Մարզչական կարիերան սկսել է 1988 թվականին՝ մարզելով Աբովյանի «Կոտայքը»:

Այնուհետև մարզել է հետևյալ ակումբները.

1988 թ. «Կոտայք»

1989-1990 թթ. «Լոռի»

1992-1994 թթ. «Բանանց»

1995 թ. «Վան»

1996-1997 թթ. «Կոտայք» (մարզիչ-խորհրդական)

1998-1999 թթ. «Ցեմենտ»

2000 թթ. «Արաքս»

2001 թթ. «Սպարտակ»

2003-2005 թթ. «ՀՄՄ» (Լիբանան)

2006-2007 թթ., 2008 թ., 2015 թ. «Արարատ»

2009-2010 թթ. «Իմպուլս» (փոխնախագահ, սելեկցիոներ, այնուհետև՝ գլխավոր մարզիչ):

1998-1999 թթ., 2007-2008 թթ. գլխավորել է Հայաստանի երիտասարդական հավաքականը:

2000-2001 թթ. գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը: Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է 17 հանդիպում, տարել 3 հաղթանակ, 7 հանդիպում ավարտել ոչ-ոքի և պարտվել 7 խաղում:

Մարզչական նվաճումները

Հայաստանի կրկնակի չեմպիոն (1998, 2000 թթ.)

Հայաստանի կրկնակի արծաթե մեդալակիր (1992, 2008 թթ.)

Հայաստանի կրկնակի բրոնզե մեդալակիր (1993, 1999 թթ.)

Հայաստանի քառակի գավաթակիր (1992, 1998, 1999, 2008 թթ.)

Հայաստանի սուպերգավաթակիր (1998 թ.)   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter