HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Բերման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գևորգյանը

Մոտ մեկ ժամ առաջ Կողբացի փողոցից բերման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գևորգյանը: Այս մասին «Հետք»-ին հայտնում է դեպքի ականատես Վահագն Գևորգյանը: Վահագնի խոսքով` բերման ենթարկողները քաղաքացիական հագուստով էին, նրանցից մեկը ցույց է տվել վկայական, ներկայացել որպես ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի տեղակալ և ասել, որ Արտակին բերման են ենթարկում որպես կասկածյալ, բայց չի մանրամասնել թե ինչ գործով:

Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Արտակ Գևորգյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին` ուրիշի գույքը դիտավորյալ վնասելու կասկածանքով:

Լուսանկարը` Արտակ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter