HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Կանաչ տանկի վերջին «զբոսանքն» ավարտվեց ԱԱԾ-ի պատին

Երևանի կենտրոնական փողոցներում երկու օր առաջ կրկին հայտնվել էր Արտակ Գևորգյանի «կանաչ տանկը»: Այն իր զբոսանքը սկսեց Ազատության հրապարակից: Արտակն իր ստվարաթղթե փոխադրամիջոցով գնաց Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Սահմանադրական դատարան, Բաղրամյան 26, որից հետո ուղղությունը բռնեց դեպի Ազգային անվտանգության ծառայության շենքը: Այդտեղ «կանաչ տանկի» վերջին կանգառն էր. Արտակն այն ջարդեց ԱԱԾ-ի շենքի դարպասներին: Այսօր առավոտյան Արտակ Գևորգյանին ձեռնաշղթաներով տարել էին անհայտ ուղղությամբ, հետո պարզվեց, որ նրան տարել են ԱԱԾ։ Մի քանի ժամ հետո նրան ազատ են արձակել:

Մեկնաբանություններ (4)

հհկ
Երևանի քաղաքապետին հետաքրքրում է, որտեղի՞ց կարելի է ձեռք բերել այդ տանկից` որպես քաղաքապետի պադավատ: Տ. Մարգարյանը որոշել է փոխել իր ունեցածը. նախ ներկա զրահապատ mersedes-ի մեջ ինքը էլ չի տեղավորվում, հետո քաղաքում մենակ ինքը դրանից կունենա... Բայց վրան պետք է SHREK2 գրվի.
Հասմիկ Ա. Ա.
Հայկ Կյուրեղյանական: (y) Ամենա՜յն հարգանքնե՜րս ազնվագույն պայքարող քաղաքացիներին:
mahmouzian
abris it is just fantastic you need a lot of +guts
ՕԵԿ Ավթանդիլովնա
Այն, որ ասում են 100 տարին 1 անգամ պոլիփէտն էլ է կրակում, հիմա երևի այդ հոդվածով են էս տղուն բռնել տարել ԱԱԾ. մտածել են մարդ ես կարողա էս թղթից տանկը պոլիփէտի օրինակին հետևի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter