HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել է Վահան Շիրխանյանը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, 19.12.2015թ.-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Գրիգորի Շիրխանյանը, որը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օռենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանը, ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության, այս տարվա նոյեմբերի 25-ին բացահայտված «կազմակերպված հանցավոր խմբակցության» ղեկավարն է:

լուսանկարը՝ Ա1+-ի

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Ըստ օրենքների /անմեղության կանխավարկած/ մարդուն չի կարելի հանցագործ համարել մինչ այն պահը երբ նրա նկատմամբ դատավճիռը օրենքով ուժի մեջ է մտել: Ասել ,,կազմակերպված հանցավոր խմբակցության,, ճիշտ չէ, թեկուզև այն պատճառով, որ հնարավոր է կազմակերպված այս խմբակցության անդամները պայքարում էին մեր երկիրը բռնազավթած հանցագործների դեմ, մանավանդ այդ խմբի անդամների մեծ մասը որքան հայտնի է մասնակցել է մեր թշնամու դեմ պատերազմին կամ ծառայել է հայրենիքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter