HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոշ պատգամավորներ դարձյալ քվեարկեցին բացակա գործընկերների փոխարեն (տեսանյութ)

Լիլիթ Թադևոսյան

Այսօր, ԱԺ արտահերթ նիստն սկսելուն պես՝ մինչև քննարկվող հարցերին անցնելը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ելույթ ունեցավ և  առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված զինվորների հիշատակը:

Իր ելույթում նա մասնավորապես ասաց. «Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տարբեր հատվածներում հակառակորդը կրկին դիմել է դիվերսիոն գործողությունների: Հայկական զինուժը, ձեռնարկելով առնվազն համարժեք գործողություններ, հակահարված տալով հակառակորդին, հասցնելով կորուստներ, նրան հետ է  շպրտել ելման դիրքեր: Եթե խաղաղությունը բանակցությունների լեզվով անհասկանալի է մեր դավադիր հարևաններին, ապա մենք պատրաստ ենք նաև բացատրել այլ միջոցներով ու այլ լեզվով, ինչը մեր մարտունակ ուժերը բազմիցս ապացուցել են, և որը շատ ավելի ցավագին կլինի նրանց համար: Ցավոք, հակառակորդի վերջին դիվերսիաների հետևանքով ունենք նաև կորուստներ»:

Դրանից հետո, երբ անցան նախորդ շաբաթ քննարկված օրինագծերի քվեարկությանը, որոշ պատգամավորներ քվեարկեցին իրենց բացակա գործընկերների փոխարեն: Մասնավորապես՝ ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանը, Կարեն Սարիբեկյանը և Սուքիաս Ավետիսյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter