HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե օրական 1 ժամից ավելի քնեմ, սոված կմնամ»

Անի Գևորգյան

Տիկին Ասյան  «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի լուծարված ընկերության նախկին 100 աշխատակիցներից մեկն է, ով մինչ օրս չի ստացել իր վերջնահաշվարկը: «Նախկին ղեկավարներից մեկն ասաց, թե ինձ ընդամենը 60 հազար են պարտք: Նա չի հասկանում, որ իմ համար 1000 դրամն էլ է գումար»,- ասում է 78-ամյա կինը: Նա այժմ շարունակում է փողոց մաքրել, քանի որ չաշխատելու դեպքում բեռ կդառնա առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող զավակների համար:

 78-ամյա կինը օրական աշխատում է 8 ժամ` գիշերվա 12-ից մինչեւ առավոտյան ժամը 8-ը:

«Ես քնում եմ մեկ ժամ` առավոտյան 10-ից 11-ը, հետո տան գործերն եմ անում»։

«Եթե օրական 1 ժամից ավելի քնեմ, սոված կմնամ»։

«Չորս երեխա ունեմ: Բոլորին էլ դժվար է»։

«Ես մաքրում եմ Բանվորի արձանից մինչեւ «Հայրենիք» կինոթատրոն ընկած հատվածը»:

«Աղջիկս էլ է նույն գործով զբաղվում: Երբ ինքը հիվանդ է լինում, իր տարածքն էլ եմ ես մաքրում»:

«Ինչքան էլ ֆիզիկապես դժվար լինի, պետք է աշխատեմ»:

«Տոպրակում իմ ընդմիջման ուտելիքն է: Հենց այսպես` ոտքի վրա եմ ուտում»։

«Մենք շատ փոքր այգի ունենք: Խաղող ու պոպոք ենք աճացնում: Սա էլ իմ սնունդի մի մասն է»։

«Մասնագիտությամբ հաշվապահ եմ, բայց հիմա դրա մասին համարյա մոռացել եմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter