HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթեցման աշխատանքներ՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհին

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-24-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը լինելու է միակողմանի երթևեկելի, իսկ 25-28-ը` երկկողմանի փակ: Դա կապված է ճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ, որոնք կատարվելու են հնարավոր քարաթափումը կանխելու նպատակով:

Այս պահին տեղում իրականացվում են հողային և պայթեցման նախապատրաստական  աշխատանքներ:

Ժայռաբեկորի պայթեցումը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 24-ին` ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության ուժերով: Աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 28-ին:

Նախարարությունը միաժամանակ հայտնում է, որ Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter