HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու բնապահպանության նախարարությունը չի կարողանում կանխել սիգի գողությունը

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց, որ Սևանա լճի վերաբերյալ հնչած կարծիքները, թե վիճակը լավ չէ, սիրողական բնույթ ունեն։ Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 21-ի դրությամբ կազմել է 1900.21մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ (1900.13մ) բարձրացել է 8 սմ-ով, իսկ տարեսկզբի (01.01.2015թ) համեմատությամբ բարձրացել է 8 սմ-ով:

Նախարարի խոսքով, Արփա-Սևան թունելի շինարարությունը դեռ խնդիր է առաջացնում լճի համար, սակայն երբ ավարտին հասնի թունելի շինարարությունը, շատ արագ կարելի է  հասնել սահմանված նիշին։ Արամայիս Գրիգորյանը նաև ասաց, որ ավելացել է Սևանի թափանցելիությունը՝ 8-11մ, արագացել է ինքնամաքրման գործընթացը։

605 հազար մանրաձուկ է բաց թողնվել Սևանա լիճ։ Ավելացել է ձկան, մասնավորապես սիգի պաշարները։

«Ցավալի է մեզ համար, որ կատարվում է լուրջ գողություն։ փողոցներում տեսնում ենք, որ վաճառվում է սիգ տեսակի ձուկ, եթե դուք տեսնում եք, պետք է նկարեք, մարդկանց պատկերները ցույց տաք և մարդիկ ամաչեն և նմանատիպ գործունեություն չիրականացնեն»,-ասաց նախարարը։

Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք նախարարությունն ու ոստիկանությունն անզոր են, որ նախարարը դիմում է լրագրողների օգնությանը, և տարիներ շարունակ չի լուծում սիգի գողության խնդիրը, նախարարը փորձեց արդարանալ․ բնապահպանական պետական  տեսչությունը առգրավում է, տույժեր է կիրառում, բայց սա պետք է ազգովի պայքարի վերածել։

 «Այնպես չէ, որ մենք անզոր ենք, մենք օգտագործում ենք մեր բոլոր ռեսուրսները։ Խնդիրն այն է, որ այսօրվա վիճակով մեր աշխատակիցների մեծ քանակություն չունենք, ռեսուրսները մեծ չեն, միայն ոստիկանական ուժերով պայքարել դրա դեմ արդյունավետ չէ»,-ասաց նախարարը։

Ըստ նրա, եթե սիգի պահանջարկը նվազի, խնդիրը կլուծվի։ Բացթողում կա նաև օրենսդրությունում, այն է՝ տեսչությունը միայն տուգանելու լիազորություն ունի։

 «Եթե մենք կարողանանք երկու տարով փակել Սևանա լիճը, մենք երկու տարի հետո հստակ կարող ենք խոսել արդյունաբերական գործունեության մասին»,-ասաց նախարար Գրիգորյանը։ 

Մեկնաբանություններ (4)

Գեւորգ
Գրագետ ձեւով ձուկ որսալու դեպքում այն չի պակասում, այլ կարող է նույնիսկ ավելանալ, որքան էլ զարմանալի թվա: Հարկավոր է միայն որսը խստիվ արգելել ձվադրման ժամանակ եւ ձվադրավայրերը (գետաբերանները) անխաթար պահել: Մնացած ժամանակ պիտի օգտագործել համապատասխան ցանց, որպիսզի բռնեք խոշորին եւ չվնասեք մատղաշին: Մի քանի խոշորներ որսալով, դուք բավական կերի բազա եք տնտեսում բազմաթիվ մանրաձկների համար, որոնք էլ ապահով մեծանում են: Իսկ եթե խոշորներն արդեն պակասել են, դուք արդեն չեք կարող որսալ (եթե ցանցի անցքերը չփոքրացնեք!) Ուրեմն պիտի այս պարզ պահանջները խիստ պաշտպանել՝ եթե այլ ետին մտքեր չկան:
Համո
Գեւորգին: Նախարարն ասում ա թե մեղավորը ժողովուրդն ա, որ ձուկ շատ են սիրում - // եթե սիգի պահանջարկը նվազի, խնդիրը կլուծվի// : Այստեղից հետեւում ա ոը սետկի ծակերը կապ չունեն --
Համոին
Համո ախպեր, մեր նախարարները իսկական գյուտ են: Մեկն էլ ասում էր Հելիում գազը տրաքում է (եթե լավ տրաքացնող լինի): Լավ առաջ գնաց մարդը:
Պապին Դավթյան
Ինչու բնապահպանության նախարարությունը չի կարողանում կանխել սիգի գողությունըանությունը.,քանի որ միասին են գողանում․․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter