Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Բնապահպանության նախարարը՝ Ազատ գետի մասին․ «Մենք չենք տեսնում որևէ բացասական իրավիճակ, որ ջուրը չի բավարարի»



ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ասյօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նախարարությունը որևէ բացասական իրավիճակ չի տեսնում՝ Ազատ գետի կապակցությամբ։ Հիշեցնենք, դեկտեմբերի 21-ին գառնեցիները փակել էին Գառնի-Երևան ճանապարհը և պահանջում էին դադարեցնել «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագիրն իրականացնելու նախագիծը, որի հիմնական նպատակը, ըստ գյուղացիների, վարչապետի հողատարածքի ոռոգմանը։ Եվ քանի ջուրը քիչ է և չի բավարարի նույնիսկ մեկ գյուղի ոռոգմումն է։

Նախարար Գրիգորյանն ասաց, որ նախագծի համար հանրային լսումներ են անցկացվել համայնքում, որը և համաձայնություն է տվել։ «Մենք ոչ մի բացասական երևույթ չենք նկատել, և եղել է համայնքի համաձայնությունը, մենք տվել ենք մեր թույլտվությունը։ Ինչու են ահազանգում, անհասկանալի է»,-ասաց Արամայիս Գրիգորյանը։  

Նախարարը շեշտեց, որ տեղում երկու լսումներ են իրականացվել, իրենց մոտ են նաև լսումների տեսագրությունները, իսկ նախարարությունը օրենք իրականացնող մարմին է և առաջնորդվել է օրենքով։ «Մենք չենք տեսնում որևէ բացասական իրավիճակ, որ ջուրը չի բավարարի»,-ասաց նախարարը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ