Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավել քան 2000 կրակոց
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին և լույս հունվարի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավել քան 2000 կրակոց:
Ադրբեջանական զինուժը ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերի ուղղությամբ կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ:
«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- հայտնում է ցՊՆ մամուլի ծառայությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել