HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ հայերս պետք է ցանկանանք, որ «սիոնիստները» ճանաչեն մեզ

Մարգար Մելքոնյան

«Նույնիսկ այսօր պարտրաստ եմ կամավորագրվել և անել Իսրայելի կեղտոտ գործը, սպանել այնքան արաբի, որքան պետք է, արտաքսել, վտարել և վառել նրանց, անել այնպես, որ մեզ բոլորն ատեն, սփյուռքի հրեաների ոտնատակից քաշել գորգը, որ նրանք արցունքն աչքերին մեզ մոտ վազեն: Նույնիսկ եթե դրա համար կպահանջվի այստեղ-այնտեղ մեկ-երկու սինագոգ պայթեցնել, հոգ չէ: Ինձ չի հետաքրքրում նաև այն, որ երբ գործը կատարված լինի, կկանգնեցնեք ինձ ինչ-որ նյուրենբերգյան դատարանի առաջ և կբանտարկեք ցմահ։ Կախե՛ք ինձ, եթե կուզեք, որպես պատերազմական հանցագործի...»

Սրանք Արիել Շարոնի խոսքերն են՝ մեջբերված իսրայելական «Դավար» (Davar) օրաթերթի 1982թ. դեկտեմբերի 17-ի համարում տպագրված հարցազրույցից։

Այս խոսքերն արտաբերելիս նա Իսրայելի պաշտպանության նախարարն էր։ Այդ պաշտոնում նա ղեկավարեց 17 000 քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ հայերի սպանդը Լիբանանում, ինչպես նաև ջարդը հազարավոր անզեն քաղաքացիների (որոնցից շատերը՝ կանայք և երեխաներ)՝ Բեյրութից ոչ հեռու գտնվող փախստականների Սաբրա և Շաթիլլա ճամբարներում։ Տասնվեց տարի հետո նա ընտրվելու էր Իսրայելի վարչապետի պաշտոնում: Իսկ 2002թ. ապրիլի 18-ին Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը Շարոնին գովաբանեց որպես «խաղաղության մարդու»։

Իսրայելի ներկայիս վարչապետ Բենյամին Նեթանյահուն համարվում է շատ ավելի «կոշտ» քաղաքական գործիչ, քան Շարոնը։ Նրա ղեկավարությամբ սիոնիստական զինուժը խիտ բնակեցված Գազայի հատվածը ենթարկեց անդադար ռմբակոծության՝ խլելով հազարավոր քաղաքացիական բնակիչների կյանքեր, ավելի քան կես դար ռազմական օկուպացիայի մեջ ապրող միլիոնավոր մարդկանց ենթարկեց կոլեկտիվ պատժի և ամերիկացի հարկատուներին ստերով ներքաշեց մեկ տրիլիոն դոլար արժեցող պատերազմի մեջ Իրաքում, որը մինչ այժմ մեկ միլիոնից ավելի մահերի պատճառ է դարձել և կենդանի դժոխքի է վերածել տասնյակ միլիոնավոր երեխաների կյանքերը։

Խորամիտ մարդիկ կանգ կառնեին ու կմտածեին, թե այդ ի՞նչ տեսակի երկիր է, որ կարող է ընտրել Նեթանյահուի, Շարոնի և Մենաչեմ Բեգինի պես հրեշներին՝ երկրի բարձրագույն պաշտոնում։

Վարչապետի իր պաշտոնից բացի՝ Նեթանյահուն նաև սիոնիստական օրենսդրի՝ Քնեսեթի անդամ է։ Ահա այս պայմաններում է, որ Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը 2015թ. դեկտեմբերի 12-14-ն այցելեց Երուսաղեմ ու Թել Ավիվ։ Պատվիրակության այցելության նպատակը, ինչպես հաղորդվեց, հորդորելն էր Քնեսեթի անդամներին՝ «ճանաչել» Հայոց ցեղասպանությունը։ Հայկական պատվիրակությունը հայտարարեց, թե Իսրայելն ու Հայաստանը՝ «միջազգային համայնքի» հետ միասին, պետք է «շարունակեն իրենց պայքարը մարդկության դեմ հանցանքները կանխարգելելու ուղղությամբ»։

«Միջազգային հանրության» իրազեկ և պարկեշտ անդամների համար այս այցելության ամենակարևոր ուղերձը հայաստանյան պաշտոնյաների բթամտությունն ու կեղծավորությունն էր։

Հայաստան և Իսրայել. ընդհանուր շատ բան չկա

Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության գովազդած մարդասիրական նպատակը Թել Ավիվում ավելի քան խեղաթյուրված է։ Թույլ տվեք սույն պնդման մի քանի հիմքեր ներկայացնել.

- Նախ, Իսրայելը երբևէ ՉԻ ՎԵՐԱՊՐԵԼ ցեղասպանություն այն պարզ պատճառով, որ իսրայելցիները երբևէ ՉԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ցեղասպանության։ Հրեա ժողովուրդն, անշուշտ, ենթարկվել է զանգվածային ոչնչացման սարսափելի, ցեղասպան արշավի գերմանական ֆաշիստների կողմից։ Մենք խոնարհվում ենք Հոլոքոստի, ինչպեսև տասյակ միլիոնավոր ռուս և այլազգի զոհերի հիշատակի առջև։ Չպետք է  երբևէ մոռանանք նրանց, և պետք է զգոն լինենք այն մարդկանց նկատմամբ, ովքեր կփորձեն փոքրացնել Հիտլերի հանցանքների նշանակությունը։ 

Սակայն հրեաների մեծ մասն իսրայելցիներ չեն, և Իսրայելի հրեաների ավելի քան 60%-ը, այդ թվում՝ միզրահիները, սերում են տարածքներից, որոնք հազարավոր կիլոմետրեր հեռու են Երկրորդ համաշխարհային պատերազմի եվրոպական թատերաբեմից։ Այդուհանդերձ, և՛ իսրայելցիները, և՛ հայերն ու մնացած բոլորը պետք է դաս քաղեն, որ անպարկեշտություն է էթնիկ զտումներն արդարացնելը՝ մատնանշելով նախկինում զոհ լինելու սեփական փորձը:

Այն մարդկանց համար, ովքեր տարված չեն «ընտրյալ ժողովրդի» առասպելաբանությամբ, որևէ երկիր «վերադառնալու իրավունքի» ռասայական փաստարկները չեն կարող ավելի համոզիչ լինել, քան կրոնական փաստարկները։ Հարմար սկզբունք կլիներ (ինչպես Պաղեստինում, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղում) ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄԸ, ոչ թե ծագումնաբանությունը կամ կրոնական փաստարկները։ Բայց նույնիսկ եթե ընդունելու լինենք սիոնիստների ռասայական վարկածները, միևնույն է` նրանք պարտվում են բանավեճում. մոլեկուլային գենետիկայով զբաղվող գիտնականների տվյալներով՝ պաղեստինցիները ծագումնաբանորեն ժառանգ են հին իսրայելցիներին նույնքան, որքան Իսրայելում բնակվող հրեաները։

– Երկրորդ, Հայաստանի Հանրապետությունն ու Իսրայելը երկու խիստ տարբեր վարչաձևեր են. Իսրայելը գաղութարար նորաբնակ պետություն է, Հայաստանը՝ ոչ։ Ինչպես և Հարավային Աֆրիկայում բնակություն հաստատած աֆրիկացիները, իսրայելցիները նորաբնակների և նրանց ժառանգների մի մոդեռն ազգ են, որոնք հիմնադրեցին կայազորային պետություն։

Հայաստանի և Իսրայելի միջև անբնական զուգահեռներ նյութելով՝ փոքրաքանակ և նվազող «Իսրայելի հայ բարեկամները» օգնության ձեռք են մեկնում թուրք ազգայնականներին, որոնք տարածում են այն սուտը, թե իբր հայերն անկոչ հյուրեր են, որոնք Հայաստանի հողի հետ չունեն ոչինչ ավելին, քան առասպելական կապվածությունը։ Այս թեզը զարմանալիորեն նման է սիոնիստական առասպելաբանությանը, որը պաղեստինցիներին պատկերում է իբրև Իսրայելի Հողում վերջերս բնակություն հաստատած անկոչ հյուրեր։ Իրականությունն այն է, որ հայերը, ի տարբերություն Իսրայելի հրեաների մեծ մասի, և ճիշտ ինչպես պաղեստինցիները, օտար գաղութային տիրապետության ԱՐԴՅՈՒՆՔ չեն, ընդհակառակը, նրանք ՀԱՆԴՈՒՐԺԵԼ են օտար գաղութային տիրապետությունը։

- Իսրայելը կայազորային պետություն է, Հայաստանը՝ ոչ։ Կայսերական մի գերտերություն շռայլորեն սուբսիդավորում է Իսրայելին ու օգտագործում որպես հեռակառավարման վահանակ՝ կառավարելու վճռական ռազմավարական նշանակություն ունեցող այդ տարածաշրջանի պաշարները, շուկաները և բնակչությունը։ Ամերիկյան հարկատուները սուբսիդավորում են պաղեստինյան հափշտակված հողերի վրա բնակություն հաստատած նորեկների շքեղ բնակարանների կառուցումը։ Իսրայելցիները Միացյալ Նահանգներից ամեն տարի ստանում են միլիարդավոր դոլարների օգնություն, ինչպես նաև վարկեր, հարկերից ազատված նվիրատվություններ, տեխնոլոգիական տրանսֆերներ, Վեցերորդ նավատորմի պաշտպանություն և բացարձակ դիվանագիտական հովանի (Տե՛ս, օրինակ, Shirl McArthur, “A Conservative Estimate of Total U.S. Direct Aid to Israel: More Than $130 Billion,”WRMEA, Oct./Nov. 2013

Այս ամենն արվում է՝ տարածաշրջանի նավթային պաշարների, Սուեզի ջրանցքի, կապիտալի հսկայական շուկաների նկատմամբ ամերիկյան իմպերիալիստական տիրապետությունը ապահովելու դիմաց՝ դուրս մղելով Ռուսաստանին և Իրանին և սատարելով տեղական հաճախորդներին, մասնավորապես՝ Սաուդյան թագավորական ընտանիքին, եգիպտական բանակին և Ծոցի կոռումպացված վարչախմբերին։ Ընդունելով սա՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ալեքսանդր Հայգն Իսրայելը բնութագրել է որպես «ամենամեծ ամերիկյան ավիակիրն աշխարհում»։ Երբ սիոնիստական կայազորը դադարի այս գործառույթն իրականացնել, այն կդադարի գոյություն ունենալ։

Իսրայելի հանցանքները մարդկության դեմ

Ինչ վերաբերում է «մարդկության դեմ հանցանքները կանխարգելելու ուղղությամբ իրենց պայքարը շարունակել»-ու ձևական նպատակին, թույլ տվեք մատնանշել ակնհայտը. սիոնիստական վարչակարգն ինքն է պատասխանատու մարդկության դեմ հանցանքներ գործելու համար, և այդ հանցանքները չեն սահմանափակվում Պաղեստինով, Լիբանանով և Սիրիայով։ Թել Ավիվը սատարել է հեռուն տարածվող բռնապետությունների, պատերազմների, մահվան ջոկատների՝ Թայվանից մինչև Զաիր, Նիկարագուայից մինչև Նամիբիա և Հարավային Աֆրիկա։

Իրապես, իսրայելական զինուժը զինել և օժանդակել է ցեղասպանություններ սանձազերծողներին։ 1980-ականներին, երբ նույնիսկ Միացյալ Նահանգների կոնգրեսը հրաժարվեց զենք տրամադրել արյունոտ Ռիոս Մոնթի ռեժիմին Գվատեմալայում, Իսրայելը միջամտեց և զինեց գվատեմալական զինուժը և մահվան ջոկատները։ Ռիոս Մոնթի օրոք մինչև 200 000 գվատեմալացիներ սպանվեցին մահվան ջոկատների ու գվատեմալական բանակի կողմից, տասնյակ հազարավոր այլ քաղաքացիներ (ինչպես փաստագրել են Կաթոլիկ եկեղեցին ու ՄԱԿ-ը) բռնաբարվեցին ու կտտանքների ենթարկվեցին։

Գվատեմալայի մայա ժողովուրդը հայերի նկատմամբ ոչ մի հանցանք չի գործել։ Ինչո՞ւ են, ուրեմն, Հայաստանի պատվիրակները քծնում նրանց, ովքեր օգնել են սպանել նրանց։ Այն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս՝ հանուն «մարդկության դեմ հանցանքների կանխարգելման»։ Եթե Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակներն իսկապես մտահոգված լինեին մարդկության դեմ հանցանքներ կանխելով, նրանք կնստեին տանն ու կդատապարտեին սիոնիստական վարչախմբին։

Մարդկության դեմ սիոնիստական անպատիժ հանցանքների երկար ցանկին անշուշտ կարելի է ավելացնել նաև միջուկային շանտաժը։ Նրանք այդպես էլ չմիացան միջուկային զենքը չտարածելու միջազգային պայմանագրին, և երբևէ թույլ չեն տվել միջազգային ստուգումներ անցկացնել իրենց միջուկային գործարաններում։ Ռասայական խտրականությամբ հայտնի Հարավաֆրիկյան Հանրապետության իրենց ռազմավարական գործընկերների և գաղափարական երկվորյակների հետ միասին սիոնիստները մշակեցին և փորձարկեցին միջուկային զենք, և այդ ժամանակից ի վեր նրանք արտադրել են միջուկային հարյուրավոր մարտագլխիկներ, որոնք տեղակայել են կործանիչների ռումբերի, հրթիռների, Դելֆին II դասի «դժոխքի սուզանավերի» վրա։ Երևանը լիովին կտեղավորվեր դրանց պայթյունի գոտիներից որևէ մեկում:

Մեր թշնամիներին քծնելը

Սիոնիստները բազմիցս են իրենց դրսևորել որպես հայ ժողովրդի թշնամիներ։ Հայոց ցեղասպանության ակտիվ մերժման տասնամյակները նրանց վիրավորանքներից ՓՈՔՐԱԳՈՒՅՆՆ են։ Նորություն չէ, որ Թել Ավիվն ու Անկարան տասնամյակներ շարունակ ռազմավարական դաշինքի մեջ են, իսկ ներկայում Թել Ավիվը ռազմական և հետախուզական օգնություն է տրամադրում Ադրբեջանին։ Այս թեմայով շատ ավելին կարելի է նշել, սակայն ոչ այս հոդվածում: Փոխարենը, թույլ տվեք նշել մի քանի պակաս հայտնի նկատառումներ.

- Սիոնիստական գործակցությունը թուրք էթնիկ զտողների հետ հասնում է արդի սիոնիստական շարժման նախնական ժամանակները. օրինակ՝ Թեոդոր Հերզլի օրագրում արված մի գրառման համաձայն (օգոստոսի 30, 1899թ.)՝ արդի սիոնիզմի հիմնադիրը միջամտեց՝ «խեղդելու հայկական բիզնեսը» եվրոպական մամուլում, 1890-ականների կոտորածների նախօրեին։ (Վաղ սիոնիսների և օսմանյան Բարձր դռան հարաբերությունների մասին ավելի մանրամասն տե՛ս Marwan R. Buheiry, “Theodor Herzl and the Armenian Question,” Journal of Palestine Studies, Vol. 7, No. 1 (1977) և Yair Auron, The Banality of Denial:  Israel and the Armenian Genocide (2003)

- Սիոնիստական օկուպացիան վերացրել է Երուսաղեմի հայկական հինավուրց թաղամասը։ Հայկական համայնքը Երուսաղեմում ավելի քան տասնվեց դար կարողացել է դիմակայել ներխուժումների, արշավանքների և գաղութային տիրապետության, սակայն սիոնիստական օկուպացիայի յոթանասուն տարիները, գույքի բռնագրավումը և ճնշումը պարզապես սրբեցին մեր վաղեմի ներկայությունը Սուրբ հողում։ Հարյուր տարի առաջ Երուսաղեմի հայկական համայնքը բաղկացած էր շուրջ 20 000 անդամից։ 1967թ. Արևելյան Երուսաղեմի օկուպացիայից հետո համայնքը նոսրացավ, այսօր այնտեղ մի քանի հարյուր հայ է ապրում։

Պաղեստինում ապրող հայերը չեն ցանկանում լինել սիոնիստական օկուպացիայի ներքո։ Պաղեստինի ազատագրման կազմակերպության նախկին ղեկավար Յասիր Արաֆաթը Պաղեստինի հայերի շրջանում մեծ տարածում ունեցող ցանկությունն էր արտահայտում, երբ 2000թ. Քեմփ Դեյվիդի գագաթնաժողովում մերժեց Երուսաղեմի հայկական թաղամասը սիոնիստական իշխանությանը հանձնելու ամերիկյան առաջարկը։ «Իմ անունը Յասիր Արաֆաթ չէ,- ասաց նա,- այլ Յասիր Արաֆաթյան»։ «Ես իմ հայ եղբայրներին չեմ դավաճանի»։

– Սիոնիստ զավթիչները Պաղեստինի հայերին վերաբերվում են նույն արհամարհանքով, ինչպես այլ պաղեստինցիներին։ Նորաբնակները պարբերաբար վիրավորում են հայերին, սրբապղծում են կրոնական սրբավայրերը, հարձակվում են հոգևորականների վրա, թքում քահանաների վրա։

Եղել են դեպքեր, երբ ավելի վատ բաներ էլ են արել։ 2002թ. ապրիլի 2-ից մինչև մայիսի 10-ը Բեթղեհեմում Սուրբ Ծննդյան տաճարի պաշարումը Պաղեստինում պաշարված քրիստոնյաների նկատմամբ բռնություններից միայն մեկն է։

Երեսունինը օր սիոնիստական բանակը քրիստոնեության սրբագույն վայրերից մեկը պաշարված էր պահում՝ «ենթադրյալ պաղեստինցի զինյալների»  փնտրելու պատրվակով  (ի դեպ, նույնիսկ եթե այս «ենթադրյալ զինյալներն» իսկապես զինյալներ լինեին, նրանց լիարժեք իրավունքն էր, համաձայն միջազգային իրավունքի և Ժնևի կոնվենցիայի, դիմադրել օտար ներխուժողի կողմից իրենց հողերի օկուպացիան)։ Պաշարման ժամանակ իսրայելական բանակի դիպուկահարները սպանեցին յոթ հոգու, ովքեր փորձում էին եկեղեցում ապաստան գտնել. ապրիլի 4-ին մահացու կրակոցով սպանեցին եկեղեցու ժամկոչին, իսկ ապրիլի 10-ին՝ հայ վանականի։

- Տասնամյակներ շարունակ Թել Ավիվի` պատերազմ սանձարձակողները, գործելով գերտերության երաշխավորած անպատժելիության ներքո, ավիրել են տներ ու կյանքեր, ապաբնակեցրել Լիբանանի և Սիրայի հայկական թաղամասերը։ Նրանք բորբոքել են քաղաքացիական պատերազմներ, որոնք քայքայել են հայկական համայնքները, և հող են պատրաստել Իրաքի և Սիրիայի պատերազմների համար, որոնք վերացրել են հին քրիստոնեական համայնքներն այս երկրներում։

Մեր «խելացի» հիմարները

Կարելի է կարծել, թե բարոյական ու իրավական փաստարկները (որքան էլ այլապես անարժեք լինեն) պետք է որ մեծագույն նշանակություն ունենան, երբ հարցը ցեղասպանության ճանաչման գործին է վերաբերում։ Եթե այդպես է, ուրեմն նման նկատառումները պետք է հաշվի առնվեին առանձին՝ առանց դիվանագիտական օգուտների նկատառումների հետ խառնվելու։ Բայց իհարկե կան պրակտիկ նկատառումներ ևս: Եւ սրանք նույնպես ցույց են տալիս հայկական պատվիրակության բռնած գործի հիմարությունը։

Սիոնիստներն ու նրանց վաշինգթոնյան տերերը պատերազմներ են հրահրել Իրաքում, Լիբիայում և Սիրիայում, պատերազմներ, որոնք արդեն խլել են այնքան կյանքեր, որքան Հայոց ցեղասպանությունը։ Նրանք և նրանց փոխանորդները ստեղծել են միլիոնավոր փախստականներ և տասնյակ միլիոնավոր երեխաների կյանքերը դարձրել են կենդանի դժոխք։ Նրանք հաջողությամբ հրահրել են վահաբիստների մահաբեր ատելությունը շիա մուսուլմանների նկատմամբ, իսկ վերջին մի քանի տարիներին ականատես եղանք, թե ինչպես են նրանք հող պատրաստում ԻԼԻՊ-ի սկզբնավորման համար։

Իսկ հիմա, երբ հաջողություն են ունեցել իրենց ագրեսիայի դեմ սեփական տարածքը պաշտպանելու կարող և պատրաստակամ ցանկացած բանակի ոչնչացման ռազմավարական նպատակում, նրանք այժմ ուշադրությունը սևեռել են Իրանին: Սիոնիստներն ու նրանց նեոպահպանողական դաշնակիցները Վաշինգթոնում պատերազմ են ցանկանում Իրանի հետ։ Նման նկրտումներ ունեն նաև նրանց ռազմավարական դաշնակիցներն Անկարայում։

Զարմանալի չէ, ուրեմն, որ տարին տարվա վրա հանրային հարցումները հավաստում են, որ Իսրայելը երկրագնդի վրա ամենաատելի երկրներից մեկն է։ Լատինական Ամերիկայում, Ռուսաստանում, Հնդկաստանում և Չինաստանում հարցվողների մեծ մասն Իսրայելի մասին «բացասական կարծիքներ» է արտահայտում։ Եվրոպացիներն ընդհանուր առմամբ հակակրանք ունեն սիոնիզմի և սիոնիստների նկատմամբ, և տարիների ընթացքում այս հակակրանքը միայն մեծացել է։ Նույնիսկ գերհանդուրժող սկանդինավյան երկրներում լայնատարած զզվանք կա Իսրայելի անպատժելիության և երկերեսանիության նկատմամբ։ Ավելին, նույնիսկ գաղափարախոսական լիակատար ազդեցության տակ գտվող Միացյալ Նահանգներում հարցվածների մեկ երրորդը Իսրայելի մասին արտահայտել է «բացասական կարծիք»։

Տասնամյակներ շարունակ մեկ ոճրագործությունից հետո մյուսը գործելով՝ սիոնիստական առաջնորդներն իրականում թունավորել են իսրայելցի ապագա սերունդների ջրհորը։ Ամերիկան մշտապես չի լինելու երկրագնդի միակ անվիճարկելի գերտերությունը։ Ցավոք սրտի, ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ երբ ամերիկյան կայսրության ուժը սպառվի, իսրայելցիները հետևելու են Ալժիրի պիենուարներին (Pieds-noirs), նավերով, ինքնաթիռներով, դեպի մոռացում։ Մարդիկ, ովքեր սրտացավ են Հայաստանի համար, հաստատապես չէին ոգեշնչվի սիոնիստական վայրագ և վերջին հաշվով դատապարտված նախագծով։

Հայաստանի պատվիրակները հանդիպել են Քնեսեթի անդամների հետ, որոնք ի պաշտոնե սիոնիստական կայազորային պետության ֆունկցիոներներ են։ Նման այցելությունը որպես «ոչ քաղաքական» բնութագրելը անազնիվ է և միամիտ։ Այս ֆոնին նրանց հանձնարարությունն աբսուրդ է՝ աղաչել վայրագ, ցեղասպան վարչակարգի ֆունկցիոներներին «ճանաչել» ցեղասպանություն։ Ի՞նչ են մտածում չընտրված այս պատվիրակները իրենց քայլի մասին։ Կարծում են՝ մոդեռն են ու խելացի՞։ Ըստ իրենց՝ ի՞նչ մասնավոր ուղերձ են ուղարկում։

Հայաստանի պատվիրակները արատավորել են հայ ժողովրդի հեղինակությունն ու ամոթալի ավարտ տվել տարվան, որը կարող էր այլապես ամոքիչ նշանակություն ունենալ։ Վերջին բանը, որ պարկեշտ հայերն ուզում են, խնդրելն է բռնի կայազորային պետության օրենսդրին՝ «ճանաչել» Հայոց ցեղասպանությունը։ Ազգային ժողովի հանձնաժողովը վատնել է թերֆինանսավորվող պետության բյուջեն, որ վտանգի ենթարկի մեր ամենաօգտակար դաշնակիցների, հարևանների ու առևտրային գործընկերների բարի կամքը։

Հայեր կան, որոնք մեր ազգի բարօրության ու արժանապատվության համար ավելի շատ են մտահոգվում, քան հեռավոր իմպերիալիստական գերտերությանը զվարճություն պատճառելու համար օղակների միջով ցատկելն է։ Ժամանակն է, որ այդ հայերն իրենց ձայնը բարձրացնեն և Հայաստանի Հանրապետությունից պահանջեն ենթարկվել սիոնիստական վարչակարգի միջազգային մշակութային բոյկոտին։

Մարգար Մելքոնյանը փիլիսոփայության դասախոս է, հեղինակ է բազմաթիվ աշխատությունների, այդ թվում՝ «Ռիչարդ Ռորթի քաղաքականությունը. լիբերալիզմն ամերիկյան դարաշրջանի ավարտին» (1999), «Մարքսիզմ. ետսառըպատերազմյան կայծ» (Westview Press, 1996) և «Եղբորս ուղին» (Մոնթե Մելքոնյանի մասին) (2005)։

Անգլերենից թարգմանեց՝ Աննա Շահնազարյանը

Մեկնաբանություններ (39)

Markar Melkonian
On the off-chance that, more than three years after this article appeared, anyone will notice this follow-up comment, I'd like to pose the folliowing question: What do the Armenian admirers of Israel have to say for themselves today, four months after their clever, civilized idols began crushing and incinerating tens of thousands of children? Judging from their behavior in the past, I would not be surprised if the Friends of Israel in Yerevan and Los Angeles would scoff at the on-going genocide in Gaza,. Or if they would blame the victims themselves, by pretending that the conflict suddenly began on 7 Oct. 2023 (not 16 or 75 years earlier), or by repeating the lies about 1400 innocent Israelis killed by the attackers, or beheaded babies, or (still undocumented) rape by Palestinians of Israelis (rather than documented cases over the years and more recently, of rape by the Israeli military and police of Palestinians, children and adults, women and men). (Reminder: the occupiers of Palestine have not accused "barbaric" Palestinians of having committed any crime on 7 Oct. --including rape, the murder of children, and the mutilation of bodies--that Azerbaijanis have not accused "barbaric" Armenians of having committed in Khojalu on 25 February 1992.) What kind of people have we become? We expect everyone on Earth to acknowledge a genocide that took place more than 100 years ago, even as we ignore a genocide going on today, right before our eyes.
K M
What a load of crap! All lies and propoganda! Shame on you
Հռիփսիմե
Այս կարգի անհեթեթությունները ծառայում են միայն մեկ նպատակի՝ շեղել ժողովրդի ուշադրությունը իսկական թշնամուց: Այսինքն, այսօրվա կրիտիկական պահին՝ պարզապես ազգային դավաճանություն են, քանի որ թշնամուց պաշտպանվելու համար ազգը պետք է առաջին հերթին հստակ ճանաչի ԻՐԱԿԱՆ ԹՇՆԱՄՈՒՆ, կենտրոնացնի իր մտավոր, ֆիզիկական, նյութական, հոգևոր ուժերը և ուղղի ԻՐԱԿԱՆ ԹՇՆԱՄՈՒ դեմ, և ոչ թե գլուխը կորցրած՝ դես ու դես ընկնի, բանահյուսական բոբոներ փնտրելու: Իսկ մեր թշնամին ունի ընդամենը երկու երես. մեկը՝ Ադրբեջանն է իր մեծ եղբայր Թուրքիայի հետ, մյուսը՝ մեր իշխանությունները, որ տարիներ շարունակ, շատ լավ գիտենալով, որ թշնամին զինվում է և պատրաստվում ռևանշի, թալանել են երկիը և անզեն, անտեր ու անպաշտպան թողել բանակը: Եվ մեղավոր ենք, իհարկե, բոլորս, որ թույլ ենք տվել ավազակախմբին իշխանությունը զավթել և չարաշահել: Բոլորս գիտեինք, որ Ադրբեջանը զինվում է, բոլորս գիտեինք, որ մեր իշխանությունները ոչինչ չեն անում գոնե մասամբ հավասրակշռելու մեր բանակի հնարավորությունները, որ դրանց միակ հոգսը գողացած փողը օֆշորներում լվանալն է և իրենց իշխանությունը ամրապնդելն ու հավերժացնելը: Մենք պիտի հասկանանք մեր սխալները և փորձենք ուղղել, ոչ թե սրան-նրան մեղադրելով արդարացնենք մեզ և շարունակենք մնալ խելքներս քամուն տված, անզեն ու անպաշտպան՝ մինչև ատամները զինված թշնամու առջև: Ով սլաքն ուղղում է հրեաների կամ ուրիշ անկապ բաների վրա, անգնահատելի ծառայություն է մատուցում մեր թշնամիներին, որովհետև այդպիսով ապակողմնորոշում և ապակազմակերպում է ազգին:
Hajk
հերթական լացն ու կոցը ու չգիտեմ ինչոր փիլիսոփայի դուս տված ապուշությունը ,...ոչ մի վերլուծություն, հիմարություն և վերջ ..և հերիք է սեփական անխելքությունն ու ապուշությունը բառթեք ուրիշների վրա,.......
Ստեփան
Напрасно старались бы мы отыскать ключ к потаенным извилинам природы еврея и его религии… Следует, наоборот, искать решения загадок его религии в тайниках его природы. В самом деле, что является первоосновой иудаизма? Практические вожделения, корыстолюбие! В чем состоит культ евреев? В барышничестве! Кто их действительный бог? Деньги! КАРЛ МАРКС /1818 – 1883 гг./ основоположник научного коммунизма. Ծագումով հրեա Աշխարհի մեծերի կարծիքները 106թ մ.թ.ա-ից սկսած միչև 20-րդ դար: Ցավալի տխուր է կարդալ հազարամայակներում թրծված նման կարծիքները և դաս չառնել (գոնե մեզ`հայերիս համար):
Suren
Մարդկությունը լավ գիտի սիոնիստների այսօրվա հզորությունը ու հայերն էլ(թե պետական մակարդակով, թե ամենացածր մակարդակով) քծնում ու շողոքորթում են; Ձեր շուրջը նայեք, տեսեք ինչպես են հարուստ ամուսին փնտրում կանալք(նաև հայերը), իսկ հրեաներն շատ հարուստ են: Դրանում կասկած չունենք: Մարդկությանը մղեցին դեպի նյութապաշտություն ու հիմա բոլորս դեմ ենք առել կապիտալիզմի վախճանին: Սա գիտեն նաև սիոնիստները: Ու հիմա մեդիան գործածության մեջ է դրել գլոբալ տաքացման սուտ գաղափարը որպեսզի մարդկությանը պատրաստեն նոր ջրհեղեղի: Սուտի վերջը մոտենում է ու իրանք իրենց վախճանը զգում են: Իրենց գործած մեղքերին հաշիվ չկա: Դե վերջում աստված նոյաին կասի, որ լցվեք Մարս գնացող տիեզերանավն ու հետո Երկիրն դժողքի կվերածվի; Հիմի ինչ ուզում եք ասեք, նրանք իրենց գործը կանեն: Սիոնիստներից ամեն ինչ սպասելի է: Դոլլարի աստվածի կործանումով թերևս ԱՄՆ ու ՆԱՏՈ կործանվեն, որ ջհուդների հախից գան: Մեր հայերն էլ ստրուկի հոգով են տառապում, այլապես չէն գնա իրենց դահիճի դուռը: Գործ ունենք սիոնիստական իմպերիայի հետ որն թաքնված է ու ամեն երկրում կարևոր աթոռներն թաքնված հրեաներն են կառավարում: Այո, Հայաստանն էլ:
Arafat-antitina
“Что есть мировая основа еврейства? Корысть. Что есть мировой культ еврея? Торгашество. Кто его настоящий бог? Деньги… Деньги — это ревнивый бог Израиля… Банкнота — вот подлинный бог еврея!”
Tigran
Bravo!!!!!!!!!!!
Joe
Haik Petrossian, according to your logic, a Turk is just as valid dismissing the Armenian Genocide as myth and story telling when referring to notable reports and first hand eyewitness accounts. The fact that Mr Melkonian quotes Arial Sharon's words from the Israeli Daily Davar makes it that much more credible.
ANGELA BARSEGHIAN
Right on Markar. I was reading recently , that there is road in Tel Aviv, which is closed to all Arabs, only Jews are allowed to use...I do not remember the Apartheid being so racist as the present Zionists are...amazing...
Վահագն
Areg, դու կամ հուդայական ես կամ ջհուդների մասին բացի ՞հակասեմիտ՞ բառից ոչինչ չգիտես:
Joe
Areg. Instead of pointing your finger at Russia and the Russian people, why don't you point out the fact that throughout history every single country in world at some point had to deal with racist jewish tribalism and their talmudic teachings that spews out nothing but filth and hatred? The Russian people have also suffered greatly at the hands of Bolshevism or Communism, and both were the product of collective judaism. Zionists wants people to associate Communism with the Russian people and you see it all the time in western media. This is done to distance themselves from the enormous role they played in it. Do your research please!
Areg
Ամոթալի հոտդված է, լիքը հակասեմիտական ստրեով և կիսա–ճշմարտություններով: Իսրայելը պետք է Հայաստանի համար օրինակ լինի. ժողովրդավարական, տնտեսապես և ռազմապես ուժեղ, և առաջադեմ: This is a shameful article, and I am shocked that Hetq has decided to publish this. It is full of antisemitic, racist material. It's really panful to see that the Armenians are adopting from their Russian patrons this age-old sickness -- jew hatred.
Hrach
Ինչկան շատ խոսենք եվ մտածենք Իսրաելի մասին այնքան ավելի շատ կնմանվենք իրեն ու կդարնանք օտարի զոհ: Հետեւաբար ավելի ճիշտ կլինի խոսենք մեր մասին որ մեզ նմանվենք: Ինձ համար այս հոդվածում կարեւորը այն եր որ ինչվոր դելեգացիա է գնացել մեր մոտից ինչ որ բան հորդորելու: Ինձ այդ երեւույթու դուր չի գալիս, ինչի են գնացել իբր ինչ, ով է առաջարկել, ովքեր են եղել, գնալուց արաջ մտածել են մի պահ թե մեր զոհերը կուզենաին որ իրենք գնաին այնտեղ: Որն եր հաշվարքը, որ իբր թուրքերի ու իսրաելի հարաբերություննը վատե ու կարան ինչվոր բան թրցնել? Այսինքն ուզում են թրցնողաղական եթե չասեմ քցողաղական խոդերով արդյունք ստանալ? Արդյունքում իրենք թե քցվեցին, թե կորցրեցին մեզել հետները տարան եսիմ ուր: Դրա մասին է պետք խոսել ոչ թե Իսրաելի եւ սիոնիստների արարքների մասին: Ավելի լավ է մենք խոսենք մեր Հայրենիքի մասին թե արեւելյան թե արեւմտյան, գործենք այդ ուղությամբ վոր մեր պաեպերի ցանկությունը իրանաություն դառնա: Սահմանափակ ռեսուրս ունենք չենք կարող խալխի խաղերի վրա դրանք վատնել:
Վահագն
Բրավո՛
assad
How much hatered and distortioned history facts in one article. Armenia has few real friends in the world. Israel is one of them.
Avetis
Bravo, Mr. Melkoniaan
unknown armenian
Mr. Melkonian i am amazed at your skill of being racist, anti- semitic at the same time. I am deeply ashamed Hetq published this article. Greetings, AH
Azad
A rather brainless rant that cloaks blatant anti-semitism with the fig-leaf of anti-Zionism, something that often happens among us Armenians. The idea that 'duplicitous' Zionist Jews lied the American people into invading Iraq fits perfectly in a world-domination narrative that would make Western neo-Nazis proud. And, however one views things, the foundation of the state of Israel cannot be disconnected from the Holocaust that occurred only a few years before that, which was only the culmination of 2 millennia of anti-Semitic abuse in Europe. As for the differences between Israel and Armenia - I wouldn't be too sure there either: after all, the foundation of the Armenian Democratic Republic in 1918-1920 was in no small part based on the ethnic cleansing of the local Azerbaijani population, and a less sympathetic observer could see contemporary Armenia as a Russian garrison state. So let's just cool it a little....
Vahram
Mt Orhan Tan (below) would have a bit more credibility if he publicly urged Turkey to finally recognize the 1915 Genocide and the fact that present-day Turkey is built on the bones and seized assets of Armenians, Greeks, Assyrians and other Ottoman national minorities butchered in the dying decades of the Ottoman Empire.
Joe
Best piece of information I have read in along time, we need more! It hurts knowing how the Armenian lobby in the US, comprising mostly the grandchildren of Genocide survivors, has practically sold its soul to the ZOG Machine. Most have joined and become agents of the Zionist controlled Masonic cult forgetting that it was these very groups and organizations that were behind the Armenian Genocide 100 years ago. We are our worst enemy!
Davidian
Definitely antisemitic! հակասեմիթական
Վեհարի
Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը 2015թ. դեկտեմբերի 12-14-ն այցելեց Երուսաղեմ ու Թել Ավիվ, իսկ այցելությունից ամիսներ անց սկսվեց Հայաստանի /Արցախի/ դեմ իսրայելի մասնակցությամբ պատերազմը: Դատելով այն բանից, որ մեր ազգային ժողովը ոչինչ չի արել մեր անվտանգությունը ութսունականների մակարդակից բարձրացնելու նպատակով և դրա փոխարեն համատարած թալանով և Հայաստանը անապատի վերածելով ամեն ինչ արել է մեր երկիրը թուլացնելու նպատակով,՝ կարելի է անել այն հետևությունը, որ այս պատվիրակությունը գնացել էր մոտակա պատերազմի ժամանակ իսրայելի հետ իր բարեկամական գործողությունները համաձայնեցնելու նպատակով:
Isabella S
The following is an example of statements misquoted, taken out of context or otherwise manipulated to present a distorted view of Zionist intentions and actions. The misquotes are found in op-eds in campus newpapers and mainstream press as well as on anti-Israel websites. MISQUOTES: Attributed to Ariel Sharon, from an interview with Amos Oz, Davar, Dec. 17, 1982: You can call me anything you like. Call me a monster or a murderer. . . . Better a live Judeo-Nazi than a dead saint. Even if you prove to me that the present war in Lebanon is a dirty immoral war, I don't care. Even if Galilee is shelled again by Katyushas in a year's time, I don't really care. We shall start another war, kill and destroy more and more until they will have had enough. Let them tremble, let them call us a mad state. Let them understand that we are a wild country, dangerous to our surroundings, not normal, that we might go crazy if one of our children is murdered, just one! If anyone even raises his hand against us we'll take away half his land and burn the other half, including the oil. We might use nuclear arms. Even today I am willing to volunteer to do the dirty work for Israel, to kill as many Arabs as necessary, to deport them, to expel and burn them, to have everyone hate us…And I don't mind if after the job is done you put me in front of a Nurembarg Trial and then jail me for life. Hang me if you want, as a war criminal. What you don't understand is that the dirty work of Zionism is not finished yet, far from it. FACT: Amos Oz never met nor interviewed Sharon. In fact, the so-called “interview” was a literary device taken from Oz's book “In the Land of Israel.” In the English version, the interviewee's identity is not revealed, and is referred to as Z (Flamingo/Fontana 1983). Apparently, Palestinian propagandists substituted Sharon's name for Z in the Davar interview. The description of Z does not fit Sharon, and at one point Z refers to Sharon, Begin and General Eitan. http://www.camera.org/index.asp?x_article=372&x_context=7
Isabella Sargsyan
Antisemitism is a diagnosis. Full stop.
Jack
Mr. Melkonian, while your article has some good points, ultimately it hurts the Armenians in Palestine. Why Should We Armenians Want Zionists to “Recognize” Us? Because of the ancient presence in the Holy Land that is dwindling as you have observed. The government would love to eradicate Armenians and non-Jews in East Jerusalem, and articles such as yours only helps them to that end. Such rhetoric only hurts Armenians. Your article and agenda is clearly propaganda. I would be more concerned about Armenians, both in Armenia and Diaspora, doing business with Turks than some committee traveling to Israel for genocide recognition.
Լեւոն Պողոսյան
Ջհուդի ծրագրի՝ Թորայի (Բիբլիայի) մեջ է միմիայն խորհրդում Ամալեկի՝ Հայի հիշատակը երկնքի տակիցը ջնջել: 22 դար է այդ կենդանիները իրականացնում են դա: ՈՒրիշ ի՞նչ խոսակցություն կարող լինել:
Haik Petrossian
A best comment would be to ignore it: Biased and hatred behind these kind of unproved 'story telling'. Nonsense at it's best. How to explain a fool that he is one?
Антисионист
«Химерическая национальность еврея есть национальность купца, вообще денежного человека»
Владимир
суть иудаизма – торгашество и условия его существования
Pelibossian
Թող ամերիկաի հարկատուները մտածեն թե իրենց գումարները ինչպես են վատնում: Համենայն դեպս ոչ ամերիկան, ոչ արեւմտյան մյուս երկրները կամել ռուսաստանը թաց տեղյ պարկողը չեն , եթե մի բան անում են ապա գիտեն թե ինչու են անում: Իսկ մենք գոնե մի փոքր գիտենք թե մեք ինչ ենք ուզում ու անելուց ինչի համար ենք անում? Դրա մասին է պետք խոսել ոչ թե դրսի խաղերի մասին: Բնական է որ պպտի հասկանանք ինչ է կատարվում բայց միայն նրա համար որ իմանանք թե ինչ անենք արանձ ընկնելու չարի գիրկը:
Tina
Sad article. The quote from Sharon is part of anti Israeli propaganda that was proven wrong. This article is sad, not based on facts. I am so sad an Armenian wrote such a sad sad article.
GB
Why Should We Armenians Want Zionists to “Recognize” Us? Because they have the power of media and we don't!
Վեհարի
http://cont.ws/post/145337?_utl_t=ok ,,После восьми лет суда в Канаде над издателем книги, ему удалось доказать, что вся информация в этой книге основана НА РЕАЛЬНЫХ ДОКУМЕНТАХ и абсолютно точная! В течение восьми лет все иудейские организации мира, их лучшие адвокаты не смогли опровергнуть ни одного факта из этой книги, но кто знает об этом процессе и его результатах?,, http://blagin-anton.livejournal.com/666403.html
silvan
Ariel Sharon never said what is related to him at the beginning of the article. this is a well known false citation made by the terrorist organization Hamas .
Kevork
Orhan Tan, F**k off back to Mongolia where you came from you senile chakal. While your ISIS Sultan Erdogan is busy praising Hitler in today's news you are trying to distort history with Armenians and Nazis. Why don't you talk about how chief of mujahideen Erdogan was kissing Hitler's rear just yesterday and how Azeris were in the Nazi army, and how Turkey signed a friendship pact with Nazi Germany? The Mongol college of genocidal Turks didn't teach you these facts? In the meantime, you multi-faced leftovers of Chingiz can't make up your minds to bash Jews or lick their rears like there was no tomorrow.
Anna
Hagop, simply no comment to you.
Gagik Melikyan
Eye-opening ...
Anna
Finally there is some rational, informed and most importantly ETHICAL perspective on the state of Israel and the very point of condemning crimes against humanity, something that state has been constantly making. This text is of paramount importance for the blind and militarized people of Armenia who so erroneously look up to Israel as a model of state-building. Please write more informed (fact-based, historically accurate) articles on this topic and please make sure they are in Armenian, because this text is mostly needed for the blood-thirsty nationalists looking up to the terrorist state as a model.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter