Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Վրացական կողմը փակել է Բավրա-Նինոծմինդա անցակետը



Հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետում վրացի սահմանապահները երեկվանից թույլ չեն տալիս Հայաստանից գնացող մեքենաների մուտքը Վրաստան:

Անցակետում երեկվանից մնացած անձանցից Մարիան պատմեց, որ իրենք գիշերը ժամը 1-ին հասել են անցակետ, սակայն վրացի սահմանպահները թույլ չեն տալիս հատել սահմանը՝ պատճառաբանելով, որ հրաման ունեն, սակայն թե ինչ հրաման է, չեն մանրամասնում։

Սահմանապահներն ասել են, որ առավոտ կբացեն մուտքը, սակայն մինչ այս պահը տասնյակ մեքենաներ են հավաքվել անցակետում, և որևէ մեկին թույլ չեն տվել մուտք գործել երկիր։

Երևան-Ջավախք-Երևան երթուղին սպասարկող վարորդներից մեկը «Հետքին» պատմեց, որ վրացի սահմանապահները երեկ էլ էին փակել ճանապարհը մի քանի ժամով, որովհետև Գորելովկա-Նինոծմինդա հատվածում քամի է լինում և մեքենաներ են արգելափակվում ձայն մեջ։ Այդ պատճառով սահմանապահները հենց մուտքից թույլ չեն տալիս առաջանալ։ Սակայն երբ քամին դադարել է, ճանապարհը մաքրել են, իրենք կարողացել են տեղաշարժվել։ Պարեկայինները Նինոծմինդայից չեն թույլատրում նաև Ջավախքից Հայաստան ուղևորվող մեքենաների շարժը դեպի անցակետ։

Այս պահին անցակետը երկկողմանի փակ է, և մեքենաների մեծ կուտակումներ կան։

Վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Վրաստանի տարածքային զարգացման և ինֆրաստրուկտուրաների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը որոշել է այսօրվանից սահմանափակումներ մտցրել Ախալցխա-Նինոծմինդա ճանապարհի 90-112-րդ կիլոմետրի հատվածում, որը տանում է դեպի վրաց-հայկական սահման։ 

Նշենք, որ ձնաբքի պատճառով հունվարի 4-ից փակ է նաև ռուս-վրացական Լարսի անցակետը։ Վրաստանում այս օրերին առատ ձյուն է տեղում։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ