HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման և տոնական համերգների համար հատկացվել է 40,5 մլն դրամ

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնակատարությանը նվիրված համերգների միջոցառումների կազմակերպման համար Երևանի քաղաքապետարանն ամեն տարի կլորիկ գումարներ է ծախսում և արժանանում քաղաքացիների քննադատությանը: Այս տարի ևս բացառություն չէ: Գլխավոր տոնածառի և չորս համերգային ծրագրերի համար հատկացվել է մոտ 40 մլն 510 հազար դրամ:

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնակատարությանը նվիրված տոնական համերգների կազմակերպման համար այս անգամ հատկացվել է մոտ 18 մլն դրամ:

Գումարի մեջ ներառում է Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 31-ին գլխավոր տոնածառի շուրջ 2,5 ժամ տևողության համերգային ծրագիրը՝ հայ էստրադային երգիչների և DJ-ների մասնակցությամբ։ Այդ օրն իրականացվել է նաև 3 րոպե տևողությամբ հրավառություն։

Համերգն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է եղել 100 քմ բեմահարթակ, բեմական կոնստրուկցիաներ՝ աստիճաններ, զգեստապահարան, ձայնային սարքավորումներ, 40 հատ լուսային  սարքավորումներ: Ամանորի թեմայով բեմահարթակի ձևավորման համար մշակվել է նյութերի դիզայն, տպագրվել են դրանք և փակցվել նախատեսված տեղերում։

Հունվարի 5-ին մանկական երգի պարի խմբերի, հեքիաթի հերոսների մասնակցությամբ իրականացվել են 2 ժամ տևողությամբ ամանորյա թեմատիկ թատերականացված ներկայացումներ:

Այսօր՝ հունվարի 6-ին, Սուրբ Ծննդյան տոնակատարությանը նվիրված համերգային ծրագիր է նախատեսված Հանրապետության հրապարակում, որը տևելու է 2 ժամ: Ելույթ են ունենալու ազգագրական երգի-պարի համույթները և անհատ երգիչ կատարողները։ Դրանց համար ևս 100 քմ բեմահարթակ է կառուցվել:

2 ժամ տևողությամբ համերգային ծրագրով հունվարի 13-ին կավարտվի տոնական միջոցառումների ծրագիրը: Այս ամենն արժեցել է 18 մլն դրամ:

Կլորիկ գումար էլ ծախսվել է քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողության տոնական համերգային ծրագրի ժամանակ:

Դեկտեմբերի 21-ին նվագախմբերի, պարային համույթների և  էստրադային երգիչների մասնակցությամբ գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողության երկժամանոց տոնական համերգային ծրագրի, ինչպես նաև 3 րոպե տևողությամբ հրավառության համար հատկացվել է 22 մլն 510 հազար դրամ:

Նշենք, որ վերը նշված միջոցառումները վստահվել է «Էյդիվի մեդիա Էս» ՍՊԸ-ին, որը պատկանում է երևանաբնակ Արմեն Աբրահամյանին: Այս ընկերության հիմնադիրներից է եղել վաղամեռիկ Մարկ Սաղաթելյանը:

Մեկնաբանություններ (2)

Տ. Մարգարյան
Հոդվածի հեղինակը երևի վաղուց Հայաստանում չի եղել, նոր է վերադարձել: Ուրեմն, Հայաստանում, պետական միջոցներից ֆինասավորվող ցանկացած, իմա` բոլոր, ծրագրերի արժեքի մեջ ներառված է ԱՏԿԱՏ-ը: Հիմա` դուք զարմանում եք քաղաքապետարանի ամանորյա տափակ ծրագրի վրա ծախսված գումարի չափից: Տղաները ատկատը 20%-ից ավել են հաշվել, դրա համար էլ դա է ստացվել: Քաղաքապետը դոլարով մի քանի միլիոն է հայտարարագրում իր ունեցվածքը (ի դեպ, հայտարարագրել է այլևս չթաքցվող ունեցվածքը): Բա հո երկնքից չի ընկել...
սիրուն ըլի
Լուսավոռությունը, տաշի - տրնգին, փուչիկ - մուչիկ, լյոխ բարձր մակարդակով պտի ըլի, որ ժողովուրդս լավ զգա, մի 20 - 40 մլոնի ավել պակասը հեչ պյան ա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter