HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրիկ Խաչատրյանը շարունակում է ոսկի որոնել

Հունվարի 21-ին Սյունիքի մարզի Նոր Աստղաբերդի գյուղապետարանում նախատեսված են Սարիգետի ոսկի-բազմամետաղային երևակման 2015-2017թթ. ընթացքում երկրաբանական ուսումնասիրության իրավունքի ժամկետի երկարաձգման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Այսինքն՝ ընկերությունը 2013-2015թթ. իրականացրել է որոշակի ուսումնասիրություններ և այժմ ուզում է շարունակել դրանք:

Իրականացված երկրաբանահանույթային աշխատանքներից հետո պարզվել է, որ Հարավային Զանգեզուրի հանքուղեկցող կառուցվածքներն առկա են նաև Գեղի գետի վերին հոսանքների ավազանում: Դրա հետ կապված երկրաբանակառուցվածքային վերլուծությունը հնարավորություն է տվել այս տարածքը ոսկու հանքայնացման տեսանկյունից դասել հեռանկարայինների շարքում:

ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացվել Սարիգետի ոսկի-բազմամետաղային երևակման երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ:

Հայտը ներկայացրել է «Գեղի գօլդ» ՍՊԸ-ն, որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։  

Հիշեցնենք՝ նույն ընկերությունը ԲՆ է ներկայացրել Սյունիքի մարզի Ոսկեձորի հանքարդյունահանման համալիրի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ։ Ոսկեձորի հանքավայրի պաշարները արդեն իսկ հաստատվել են էներգետիկայի և բնական պաշարների նախարության կողմից:

ԲՆ ներակայացված Սարիգետի ոսկի-բազմամետաղային նախագծի համաձայն՝ ծրագրվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների տարածքը գտնվում է Սյունիքի մարզի տարածքում՝ Գեղի գետի վերին ավազանում, Կապան քաղաքից հյուսիս-արևմուտք: Վերջինիս հետ կապված է գրունտային և ասֆալտապատ ավտոճանապարհով: Մոտակա բնակավայրերից են Կիցք, Քարուտ, Նոր Աստղաբերդ և Աջաբաջ գյուղերը: Այն, փաստորեն, Ոսկեձորի հանքի շարունակությունն է:

Հանքերևակման տարածքը գտնվում է Հայաստանի Զանգեզուրի ֆլորիստական շրջանում, որտեղ կան Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ և կենդանիներ:

Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների համար նախատեսված տարածքը մասամբ համընկնում է «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքի հետ: 

Քարտեզում հստակ երևում է, որ այն շուրջ կիսով չափ մտնում է ուսումնասիրությունների տարածքի մեջ: Եվ եթե Սուրիկ Խաչատրյանը ստանա այս տարածքում հանք շահագործելու թույլտվություն, ապա «Զանգեզուր» պետական արգելավայրը կհայտնվի էկոլոգիական աղետի շեմին: 

Մեկնաբանություններ (3)

Արմենակ Եղիայեան
Ա՜յ Օֆել Մանուկեան, իսկ քեզպէսներուն ի՞նչ պէտք է հագցնել, որպէսզի հայատառ գրել սորվիս ու մանկավարժութեան յետոյ ծառայես:
Սագո
Մարդոց դիմանկարներ լրագրերու մեջը կզետեղվին երկու հիմնավոր պարագային՝ երբ ան իր դրվատելի գործնեությամբ երեւելի անձնաորութիուն կլլա, որուն կերպարը հասարակութիունը կփափագե ճանաչնալ: Երկրորդ՝ պատիժի ենթակա, սակայն դատաստանից սպրդած անհայտ չարագործի դեպքում՝ ոստիկաններու գործը դյուրացնելու միտումով: Ինքս զինքս միտք կընիմ, թե ասիկա որ մեկուն մոտիկ կընայվի:
Սանո
Անօրինական հայաստան երկրագնգի մի անկյունում որը ու բացառապես էթնիկ Հայեր են ապրում ու ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ նրանց համար օրինակելի ու գովելի է ․․․․․ ՀԱՅ-ից հեռու դրա համար ճիշտ են ասել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter