HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2015 թվականին մայրաքաղաքում նորոգվել է 314 վթարային շքապատշգամբ

Վթարային շքապատշգամբների նորոգման ծրագիրն իրականացվել է մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում` հաստատված նախագծերի համաձայն: Ցանկում ներառվել էին բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի առաջնային էր: Ըստ այդմ, նախորդ տարի մայրաքաղաքում նորոգվել է 314 վթարային պատշգամբ:

Շքապատշգամբների նորոգման մասին, որպես բաժնային սեփականության մաս, ըստ էության պետք է հոգ տանեն բնակիչները: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ շքապատշգամբների նորոգումը ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնել, նաև անցորդների անվտանգության ապահովման նկատառումով՝ աշխատանքները կազմակերպվել են Երևանի քաղաքապետարանի կողմից:

Մեկնաբանություններ (1)

ofelya
Ամեն անգամ,երբ կարդում կամ լսւմ եմ որևէ շենքի, շքամուտքի կամ ինչ-որ մի շինության վերանորոգման մասին,հույս եմ ունենում,որ մի օր էլ այդ ,,արևը ,,կծագի Հրազդանի միկրոշրջան թաղամասի 60շենքի համար...Ու այդպես` երազելով սպասում եմ ու սպասում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter