Համերգի կապակցությամբ կդադարեցվի որոշ փողոցների երթևեկությունը
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 20-ին, Երևանի Հանրապետության հապարակում տեղի ունենալիք «Իմ հին ու նոր Նոր տարի» խորագրով տոնական համերգի կապակցությամբ ժամը 18.30-ից կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում.
Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ, և Տիգրան Մեծի պողոտան՝ Մելիք Ադամյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել