HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոցցանցում տեղադրել է նախկին ընկերուհու մերկ լուսանկարը և տարածելու սպառնալիքով գումար պահանջել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ արտերկրում ապրող ազգությամբ հայ կնոջ մերկ լուսանկարը  սոցիալական ցանցում տարածելու սպառնալիքով գումար շորթելու դեպքի առթիվ:

Բեռլինում բնակվող ազգությամբ հայ բնակչուհին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանատան միջոցով հաղորդում է ներկայացրել, որ իր նախկին ընկերը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ է, facebook.com սոցիալական ցանցում իր անվամբ էջ է բացել և տեղադրել իր մերկ լուսանկարը: Այնուհետև սպառնալով, որ այն հասանելի կդարձնի ավելի լայն շրջանակի անձանց համար, լուսանկարը հեռացնելու համար գումար է պահանջել: Դեկտեմբերի 12-ին տղամարդը  «MoneyGram» դրամական փոխանցման համակարգով ստացել է 307.068 ՀՀ դրամին համարժեք 600 եվրո:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ (2)

Ա րմենակ Եղի
Հարց է, թէ հայը,-- կարգ մը հայեր,-- տակաւին մինչեւ ո՞ր ատիճան կրնան ստորնանալ: Այսպիսի տականքներով ինչպէ՞ս կարելի է հայրենիք կերտել: Վա՜յ մեզի, վա՜յ Հայաստանին:
Արամ
Որպեսզի չկանգնել նման տհաճ փաստի առաջ, պետք չի տկլորանալ և լուսանկարվել ամեն մի ստոր ոչնչության առաջ;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter