HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դեկտեմբերին պարենային ապրանքների գներն աճել են 3%-ով

2015թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ պարենային ապրանքների գների ընդհանուր մակարդակն աճել է 3%-ով, ինչը մեծապես պայմանավորվել է մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 3.4-25.2% գնաճով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Ծառայության աշխատակիցները դիտարկված բոլոր քաղաքներում 2015թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրել են բանջարեղենի ապրանքախմբի գների աճ՝ 9.9-41.8%-ով: Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Կապանում: Երևանում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նոյեմբեր ամսվա համեմատ աճել են 22.7%-ով:

Նշված ժամանակահատվածում դիտարկված բոլոր քաղաքներում սպառողական գներն աճել են 1.3-2.7%-ով, իսկ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Էջմիածնում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.4%-ով:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2015թ. դեկտեմբերին 2014թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է գների 4% նվազում, իսկ 2015թ. նոյեմբերի համեմատ` 25.2% գնաճ: Գների աճը հիմնականում պայմանավորվել է լոլիկի՝ 28.9%, կանաչ սոխի՝ 52%, խառը կանաչեղենի՝ 59.3%, կանաչ պղպեղի՝ 77%, կանաչ լոբու՝ 1.9 անգամ, ծաղկակաղամբի՝ 2.2 անգամ, սմբուկի 2.8 անգամ գնաճով:

2015թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ճակնդեղի գինն աճել է 1.8%-ով, սխտորինը՝ 2.9%-ով, բողկինը՝ 3.3%-ով, գլուխ սոխինը՝ 3.8%-ով, վարունգինը՝ 24.5%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է կարտոֆիլի` 3.5%, կաղամբի՝ 3.2%, սնկի՝ 2.1%, գազարի 1.3% գնանկում:

Ոչ պարենային ապրանքների շուկա

2015թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 0.7% և 0.5%-ով, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ՝ 10% և 11.1%-ով: 2015թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանք- ների շուկայում գրանցվել է 0.9% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է կոշկեղենի՝ 3.7%, կենցաղային էլեկտրաապրանքների՝ 2.2%, հագուստի և գործվածքի՝ 1.8%, կահույքի՝ 1.2%, գեղահարդարման ապրանքների 1.0% գնանկումով: Ամենաբարձր գնանկումը գրանցվել է Երևանում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter