Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Բավրա-Նինոծմինդա անցակետը ժամանակավորապես փակ է



Բավրա-Նինոծմինդա անցակետը ժամանակավորապես փակ է: Հայ-վրացական սահմանին նորից մեքենաներ են կուտակվել:

Վրաստանի տարածքային զարգացման և ինֆրաստրուկտուրաների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը տեղեկացնում է, որ ձնաբքի հետևանքով Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհի 90-112-րդ կիլոմետրն անանցանելի է: 

Նշենք, որ գրեթե ամեն օր ձնաբքի և տեղումների հետևանքով Նինոծմինդայից մինչև «Բավրա» անցակետ դժվարանցանելի է: Վրացի սահմանապահները պարբերաբար սահմանափակում են երթևեկությունը, որպեսզի մեքենաները չարգելափակվեն ճանապարհի այդ հատվածում: 

Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ դժվարանցանելի է նաև վրաց-ռուսական Լարսի անցակետը, սակայն այն փակ չէ: 

 

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ