HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության նախկին աշխատակիցները դիմում են Հովիկ Աբրահամյանին

«Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներ բաց նամակով դիմել են վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգարժան պարոն վարչապետ, մենք՝ ներքո ստորագրյալ աշխատակիցներս, ինչպես նաև Բյուրեղավան քաղաքի բնակչությունը մեծ հույսեր կապեցինք գիշերօթիկի ամոթալի, աղմկահարույց  պատմության հետ կապված, Ձեր օպերատիվ և կտրուկ արձագանքին: Կարծես թե վերականգնվել էր արդարությունը և վերջ դրվել  ապօրինություններին: Այդ հույսերը միանգամից հօդս ցնդեցին, երբ վերը նշված հաստատությունում 2014 թվականի մայիսին նշանակվեց նոր տնօրեն Մ. Գալստյանը:

Նա անմիջապես ձեռնամուխ եղավ կոլեկտիվի մասսայական ջարդի: Նախորոք պլանավորված սցենարով՝ սեպտեմբերի 1-ին հաստատության բոլոր աշխատակիցներին խաբեությամբ ստորագրել տվեցին պայմանագրեր, որով մարդկանց անորոշ ժամկետով կնքված պայմանագրերը վերափոխեցին որոշակի ժամկետով (3 ամիս) պայմանագրի՝ աշխատանքից ազատելով մի շարք աշխատակիցների՝ այդ թվում նաև 42 տարվա աշխատանքային ստաժ ունեցող աշխատակցի՝ ում թոշակի անցնելուն մնացել է 1 տարի:

  1. Պարսամյան Հասմիկ-դաստիարակ
  2. Ասլանյան Գոռ- դաստիարակ
  3. Բարսեղյան Արմենուհի-դաստիարակ
  4. Պողոսյան Աննա-դաստիարակ
  5. Արզումանյան Սուսաննա-դաստիարակ
  6. Պողոսյան Անժելա-բուժքույր
  7.  Խաչատրյան Ելենա-խոհարար
  8. Հակոբյան Գայանե- դաստիարակ
  9. Գրիգորյան Արեգնազ- օպերատոր

10. Վիրաբյան Աստղիկ- երաժշտության խմբավար

11. Հակոբյան Աննա – քույր-տնտեսունի

12. Մարտիրոսյան Փառանձեմ - գլխավոր հաշվապահ

13. Հակոբյան Ռուզաննա – տնտեսվար(և այլն)

Տնօրենը ոմանց գցել է այնպիսի ծանր կացության մեջ, որ սեփական նախաձեռնությամբ դիմում են գրել և ազատվել աշխատանքից, կարող են փաստել նաև նրանք:

Պաշտոնը չարաշահելով՝ այդ ամենը իրականացվում էր  իբրև թե վերադասի հանձնարարական, եթե լինում էին ընդդիմացողներ ահաբեկում էր, թե իր  հովանավորները շատ ազդեցիկ մարդիկ են և միևնույնն է կազատի թեկուզ և մի քանի նկատողությունից հետո: Նա վստահորեն ասում էր, որ ունի  հին աշխատողներից ազատվելու նախարարի հանձնարարականը (ունենք նաև փաստեր):

Դրա փոխարեն աշխատանքի է տեղավորել շատ աշխատողների, բոլորը իր ազգակից բարեկամներ, հարևաններ և ծանոթներ՝ նշանակելով նյութական պատասխանատու պաշտոնների: Նույնիսկ որոշ երեխաների գործիք է դարձրել իր գործն ավարտին հասցնելու համար:

Ավելի մանրամասն և կոնկրետ դեպքերով չենք շարադրում մեր դիմումը՝ հակիրճ լինելու համար, իսկ եթե ցանկանաք մանրամասն տեղեկատվություն ունենալ, շատ պարզ է: Իրավասու մարդկանց միջոցով հրավիրվում է ժողով գիշերօթիկի վերջին  մեկ տարում (նոր տնօրենի օրոք) աշխատանքից ազատված բոլոր քաղաքացիների հետ և ամեն մեկը կպատմի ստույգ ապօրինությունների մասին: Շատերը չեն ցանկանա շարունակել աշխատել, բայց նվաստացած էլ չեն զգա, եթե վերականգնվի արդարությունը:

Ձեր միջնորդությամբ մեր հաստատությունն ազատվեց մի չարիքից, բայց ընկավ մեկ այլ՝ ավելի մեծ չարիքի մեջ, որը իր ոչ մարդկային աշխատելաոճը քողարկում է կառավարության, վերադասի և այլ բարձրաստիճան այրերի կամ նրանց կանանց հետ սերտ հարաբերություններով:

Աշխատակիցները կհեռանան, որոշները կհեռանան նաև հանրապետությունից, իսկ այս խայտառակությունն ավելի կհիասթափեցնի առանց այն էլ ծանր կացության մեջ գտնվող բնակչությանը, որոնք, ի դեպ, հենց նմանների պատճառով մեղավոր են ճանաչում նրան այդ պաշտոնում նշանակողներին:

Խնդրում ենք  վերականգնել աշխատանքից ազատված աշխատակիցների ոտնահարված իրավունքները և արդարությունը:

Հասմիկ Պարսամյան,
Անժելա Պողոսյան,
Գոռ Ասլանյան,
Արմենուհի Բարսեղյան,
Աննա Պողոսյան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter