HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գևորգ Սաֆարյանին և Հայկ Կյուրեղյանին հալածում են նաև բանտում. «Նոր Հայաստան»

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը և «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև:

«Պայքարող քաղաքացու նկատմամբ հանցավոր վարչախմբի թշնամանքը չի մեղմանում անգամ նրան ապօրինի կերպով բանտ նետելուց հետո: 

Առանձին խուց տեղափոխվելու վերաբերյալ քաղբանտարկյալներ Հայկ Կյուրեղյանի և Գևորգ Սաֆարյանի պահանջները, ինչին նրանք հասել էին հացադուլի միջոցով, բավարարվեցին շատ կարճ ժամանակով: 

Գևորգ Սաֆարյանի պաշտպանի և ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի տեսակցություններից պարզ է դարձել, որ Գևորգ Սաֆարյանին Հայկ Կյուրեղյանի հետ միասին առանձին խուց տեղափոխելուց մի քանի օր անց` հունվարի 14-ին, Գևորգին նորից հանել են այդ խցից և տարել մեկ այլ խուց: Գևորգ Սաֆարյանն անմիջապես հացադուլ է հայտարարել: Ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի իրավունքների, հացադուլ է հայտարարել նաև Հայկ Կյուրեղյանը: Այնուհետև Գևորգ Սաֆարյանին տեղափոխել են առանձին պատժախուց: Իսկ Հայկ Կյուրեղյանի շատ նեղ խցում տեղավորել են մի քանի հացադուլավորների` դրա պայմաններն անտանելի դարձնելով այնտեղ գտնվողների համար: 

Ի դեպ` տարբեր աղբյուրների միջոցով պատկան մարմիններից ստացվող փաստարկումը, որ այդ տեղափոխությունները պայմանավորված են կալանավայրի գերբեռնվածությամբ, հերքվում է Գևորգ Սաֆարյանին և Հայկ Կյուրեղյանին այցելած Զարուհի Փոստանջյանի տեղեկություններով, որոնց համաձայն Գևորգի պատժախուցը շատ ընդարձակ է: 

Տեղի ունեցածը փաստում է, որ հանցավոր վարչախումբը ճիզվիտական հնարամտության իր ամբողջ զինանոցն օգտագործում է բանտում Գևորգ Սաֆարյանի և Հայկ Կյուրեղյանի կյանքը դժողքի վերածելու համար` կալանավորումն օգտագործելով որպես խոշտանգման, նվաստացման և անմարդկային վերաբերմունքի միջոց»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter