ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Վարդան Այվազյանը լիճը չի վերադարձրել համագյուղացիներին. Տաբածղուրու բնակիչները դիմել են Բիձինա Իվանիշվիլուն



Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը Սամցխե-Ջավախքի Տաբածղուր գյուղի բնակիչներին լիճը չի վերադարձրել: Փոխարենը նա նոր առաջարկ է ներկայացրել իր համագյուղացիներին՝ կոոպերատիվ ստեղծել և զբաղվել կարտոֆիլի մշակությամբ:

«Ուզում է, որ կոոպերատիվ ստեղծենք, մենք ցանենք, ինքը կարտոֆիլը տանի թանկ վաճառի, բայց մեր գյուղը այդ պայմանները չունի. ջրելու պայմաններ չունի, սեպտեմբերից հետո էլ ցրտահարություն է լինում մեր գյուղում: Ինքը իբր պետք է կարտոֆիլ գնի Հոլանդիայից, սերմնացուն մեզ տա, որ ցանենք, իրեն տանք, տանի վաճառի, եթե եկամուտ մնաց, մեզ տա»,-«Հետքի» հետ զրույցում պատմեց Տաբածղուրու բնակիչ Աշոտ Իրիցյանը:

Գյուղացիներին, հիշեցնենք, հրավիրել էին Վրաստանի բնապահպանության նախարարություն: Այնտեղ էլ տեղեկացրել են, որ Վարդան Այվազյանի հետ համաձայնության չեն եկել, սակայն վերջինս կարտոֆիլի մշակման ծրագիր է ներկայացրել և ասել է, որ գյուղացիներին կհանդիպի և լեզու կգտնի նրանց հետ: Սակայն Վարդան Այվազյանը մինչ օրս ոչ այցելել է Տաբածղուր, ոչ էլ խոսել համագյուղացիների հետ:

«Լիճը կարմիր գծի մեջ են առել, ու չի թույլատրվում որս անել, Վարդանի մատը խառն է: Իմացանք, որ գարնանը Վարդանը ախրան պիտի դնի, որ մեզ բռնեն ու տուգանեն, եթե լիճը մտնենք: Դժվար վիճակում ենք հիմա: Խոստացել էին, բայց չտվեցին լիճը մեզ»,- պատմեց Աշոտը:

Զուգահեռաբար գյուղացիները դատական վեճի մեջ են Վարդան Այվազյանի հետ: Հիշեցնենք՝ Տաբածղուր գյուղի բնակիչները դատի էին տվել պատգամավորի ընկերությանը: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել և դադարեցնել Տաբածղուր լճում ձկնորսությամբ զբաղվելու Վարդան Այվազյանի հիմնադրած «Լճեր» (შპს "ტბები" ) ընկերության արտոնագիրը և իրենց տրամադրել Տաբածղուր լձում ձուկ որսալու առաջնային իրավունքը:  Թբիլիսիի քաղաքային դատարանը նրանց հայցը մերժել էր: Գյուղացիները բողոքարկել են այն վերաքննիչ դատարանում: Վերաքննիչը, սակայն, մինչ օրս նիստ չի նշանակել:

Գյուղացիների վերջին հույսը Բիձինա Իվանիշվիլին է. դիմում են գրել նրան, որ միջամտի ու հարցն իրենց օգտին լուծի: Գյուղացիները նշել են, որ եթե լիճն իրենց չվերադարձվի, նորից կառավարություն, խորհրդարան, դեսպանատներ կգնան՝ բողոքելու: Եթե դա էլ չօգնի, սպառնում են լքել գյուղը և հեռանալ ընդմիշտ:  «Գրել ենք՝ կամ մենք, կամ՝ Վարդանը: Կամ լիճը մեզ տվեք, որ ապրենք, կամ տվեք Վարդանին, ու մենք կհեռանանք գյուղից»,- ասում է Աշոտը: 

Տաբածղուր լճի պատմությունը՝ ֆիլմում


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Վաչե02:05 - 23 հունվարի, 2016
Խնդրում եմ ինձանից չնեղանաք հարգարժան Տաբածղուրցիներ, բայց ջավախքահայությանը բնորոշ Ձեր միամտությունն ու առաքինիությունը հասնում է ծայրահեղության։ Արդեն տասնյակ տարիներ ՀՀ կառավարությունը Սևանա լճից ձկնորսությունը արգելող օրեննքներ է ընդունում և պատիժներ սահմանում, սակայն ափամերձ բնակիչները երբևե չեն սահմանափակել իրենց ձկնորսությունը; Ըստ տրամաբանության եթե դարերով մարդն ապրում է լճի ափին, ապա ոչ-ոք իրավունք չոնի նրան զրկելու այդ լճի բարիքներից։ Եվ դա միանգամայն արդարացի է։ Ինչ վերաբերվում է Տաբածղուր լճին, ապա այն Ձեզ էտրված ի վերուստ և անժամկետ, պարզապես դուք պետք է առանց վախենալու օգտվեք Ձեր բնական իրավունքից; Թող վախենան Այվազյանները ,որոնք Հայաստանում այլևս թալանելու բան չգտնելով որոշել են թալանել և վերացնել սեփական ծննդավայրը ։ Վրացական իշխանություննորը ազգադավ և ընչաքաղց Այվազյանների միջոցով են իրականացնում Ջավախքի հայաթափման իրենց ծրագրերը։ Եթե Տաբածղուր և Մոլիթ գյուղերը զրկվեն լճից օգտվելու հնարավորությունից, ապա նման անբարենպաստ կլիմայական պայմաններում ապրելը կդառնա անհնար։ Նշված գյուղերը հիմնվել են հենց լճից օգտվելու պայմանով։ Հարգարժան Քրիստինե եթե հնարավոր է բնակիչների անունից Դիմեցեք ՀՀ իշխանություններին ՝ ընդհուպ նախագահին, որպեսզի նրանք իրենց լծակներով ձգեն ընչաքաղց ուրացողի սանձերը։ Վրացական մարմիններին դիմելը անիմաստ է, որովհետև հենց նրանց է պետք լիճն առանց հայերի։
2. Giorgi 02:06 - 8 դեկտեմբերի, 2017
Все понятно. Наворованные с бюджета Армении денег отмывает в озёрах Грузии. Пабло эмкобар говорил что зарабатывал сотни миллионов из бизнеса такси что него в Колумбии была а этот бюджетный вор и символ коррупции Армении будет петь песни что Милоны он не урал и не взятки брал а честно ловил в маленьком озере в Грузии. Надо все немедленно конфисковать и в бюджет груди и раздать народу
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ