HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վարորդներն ԱՊՊԱ-ի համար վճարել են ավելի քան 17,66 մլրդ դրամ

2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 457 հազ. 878, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 12 հազ. 229 -ով։ Իսկ մեկ տարում՝ 2014-ի դեկտեմբերի 31-ի տվյալների համեմատ, ԱՊՊԱ պայմանագիր ունեցող մեքենաների քանակը պակասել է  6 հազ. 183-ով։

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից տեղեկանում ենք, որ նշված տրանսպորտային միջոցները ապահովագրված են Հայաստանում գործող 6 ապահովագրական ընկերություններում։

Ամբողջ նախորդ տարվա համար վարորդներն ընդհանուր առմամբ վճարել են ավելի քան 17,66 մլրդ դրամ (իսկ 2014-ին՝ ավելի քան 17,783 մլրդ դրամ)։

2015-ին ապահովագրական ընկերությունների կողմից բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ  8,8 մլրդ դրամ։ Այսինքն՝ վարորդներին վերադարձվում է վճարված գումարների կեսից էլ քիչը։

Դեկտեմբեր ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 4 հազ. 98, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 424-ով։ Հատուցման միջին չափը ամսվա դրությամբ կազմել է 212 հազ. 661 ՀՀ դրամ:

Մեկնաբանություններ (1)

մալխաս
//ստացվում է, որ վարորդներին վերադարձվում է վճարված գումարների կեսից էլ քիչը//, այսինքն՝ գջլում են: Հետաքրքիր է կարգին երկրներում ինչպս է այդ հարաբերությունը?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter